ՀՀ գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական» ԾԻԳ-ի (2017թ. գործունեությունը դադարեցվել է և ստեղծվել է գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ) կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ և պետության համաֆիանսավորմամբ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի շրջանակներում իրականացված գնումների վերաբերյալ ՀՀ Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության արդյունքները:
«Թալիբան» շարժման զինյալներն օգոստոսի 6-ին հարձակում են ծավալել Շիբերղան քաղաքի՝ Աֆղանստանի հյուսիսի Ջաուզջանի նահանգի վարչական կենտրոնի վրա: Իչպես հայտնել է TOLO News հեռուստաալիքը, քաղաքում կատաղի մարտեր են ընթանում։
«Թբիլսերվիս գրուպ» մունիցիպալ ընկրության աշխատակիցները գործադուլ են հայտարարել, որոնք պահանջում են աշխատավարձի բարձրացում եւ աշխատանքի պայմանների բարելավում։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «ՌՈԶԱ-92» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք. Գյումրի):
Առաջարկվող տեսքով Արցախի հանձնաժողովի ստեղծման արդյունքում կարելի է փակել արտաքին հարցերի հանձնաժողովը կամ անվանափոխել. Աղաջանյան։
Արցախը մեզ համար չպետք է դառնա մոռացության օբյեկտ, Արցախը պիտի շարունակի լինել երկրորդ հանրապետությունը. Թագուհի Թովմասյան
ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը պարզաբանել է ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի մեկնաբանությունը խորհրդարանում լրագրողների տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ: Պարզաբանման մեջ ասված է․
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Օգոստոսի 6-ին, ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։
Առանց Արցախի հարցով հանձնաժողովի էլ պետությունը մաքսիմալ ամեն ինչ անում է և կանի արցախահայության խնդիրները լուծելու համար. Գևորգ Պապոյան
Օգոստոսի 1-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Տաշիր-Մեծավան ճանապարհի 4-րդ կմ-ին իրար էին բախվել «ԳԱԶ-24» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, թե ՌԴ նախագահ Պուտինը պայմանավորվել էր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի 5 շրջան հանձնվեր Ադրբեջանին՝ լուծելով Արցախի հարցը և ճանապարհ բացել Ադրբեջանի՝ դեպի ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամակցում։
Կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել է ֆուտբոլի ազգային հավաքականի 5 մարզիկների: Այդ ֆուտբոլիստներն՝ Արշակ Ռաֆայելի Կորյանը, Արմեն Արամի Մանուչարյանը, Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանը, Արթուր Աշոտի Միրանյանը և Սոլոմոն Իմե Իդիո Իմեի Ուդոն:
Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը զրկվեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Վահագն Խաչատրյանը չի կարծում, թե իր նշանակումը շատ խիստ քաղաքական սկզբունքներից տարանջատվում է։
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կրկին Սյունիքի մարզում է։ Նրա հետ Սյունիքում է նաև ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն։ Այս մասին տեղեկացնում է USAID Armenia-ի ֆեյսբուքյան էջը։
Դուք չեք ուզում միջազգային հանրությանը հայտարարեք, որ Արցախի հարցով ունենք հստակ դիրքորոշում. Արմեն Ռուստամյան:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Աննա Մկրտչյանին Հակոբ Արշակյանը նկատողություն հայտարարեց Նիկոլ անունն օգտագործելու համար, Ալեն Սիմոնյանն անջատել տվեց խոսափողը:
Եթե Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծման հարցը մերժվի, ապա կասկածեր կունենանք, որ իշխանությունը հրաժարվում է Արցախից. Արթուր Վանեցյան:
Օգոստոսի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստի ավարտին ընդունված հայտարարության մեջ առանձին անդրադարձ կա նաև Հայաստանին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եկե՛ք գանք համաձայնության՝ Արցախի հարցերը առաջնահերթություններ են. Մամիջանյանը՝ ՔՊ պատգամավորներին:
Գուցե համաձայնե՞ք, որ Տիգրան Աբրահամյանին վստահենք Արցախի հարցով հանձնաժողովի ղեկավարումը. Հայկ Մամիջանյան:
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՎԾ-ն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման 2021թ 1-ին կիսամյակի արդյունքները։ Ըստ այդմ հանրապետության տնտեսությունն աճել է 5%-ով, աճել են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, առևտուրը և նույնիսկ ծառայությունները։ Առաջին հայացքից դինամիկա կա։
Ուզում եմ՝ ցանկացած պատգամավոր լսի Ադրբեջանի վայնասունը, որը կբարձրանա ՀՀ ԱԺ-ում Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելուց հետո:
Այդ ի՞նչ օրենքի նախագիծ է լինելու, որը կանգնեցնի մեզ պատի առաջ. Բաբկեն Թունյան:
Հետաքրքիր է՝ «Պատիվ ունեմ» դաշինքն է կազմե՞լ Արցախի հարցով հանձնաժողով ունենալու նախագիծը. Վլադիմիր Վարդանյան:
Ռուսաստանի եւ Ուզբեկստանի հատուկ նշանակության ստորաբաժանումները աֆղանական սահմանին անցկացվող զորավարժությունների ընթացքում իրականացրել են պայմանական ահաբեկիչների կողմից վերցված բնակավայրի ազատագրման համատեղ գործողություն: Այդ մասին հաղորդել է Կենտրոնական ռազմական օկրուգը:
Ձեր ղեկավարը շրջանցեց ԱԺ-ն. չեմ ուզում այլևս նման բան թույլ տալ Արցախի հարցով. Մամիջանյանը՝ Գաբրիելյանին:
Ազգային ժողովն Արցախի հարցով այլևս չի՛ կարող հայտնվել լուսաանցքում. Մամիջանյան: