Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հաղորդում է Տավուշի մարզպետարանի մամուլի ծառայությունը։
Հայաստանում 1 աշխատողը ժամում ստեղծում է 6․8 դոլարի ՀՆԱ․ սա շատ վատ ցուցանիշ է․ ՆԻկոլ Փաշինյան
Պլանավորում ենք ՊՊԾ-ն դուրս բերել ԱԱԾ-ից, դարձնել վարչապետին ենթակա մարմին․ Նիկոլ Փաշինյան
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տեղեկանալով, որ այսօր ԱԺ-ում ներկայացվելու է կառավարության ծրագիրը, հերոս տղերքից մեկի հայրը հանդիպեց ինձ, իր հետ բերելով որդու արնաշաղախ զինգրքույկը, խնդրելով այն ինձ հետ տանել ԱԺ, ցուցադրել նրան, ով մեր երկիր պատերազմ եւ պարտություն բերեց ու հարցնել՝ Արցախում մեր տղերքի արյունն է թափվել, դու պատասխանատվության ու մեղքի զգացո՞ւմ ունես, ու ինչպե՞ս ես այսքանից հետո մնում այս պաշտոնում։
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի հատվածի մի քանի թիրախների՝ հրկիզիչ սարքերով օդապարիկներ իսրայելական տարածք արձակելուն ի պատասխան: Այդ մասին հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը:
2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները եռամսյա վարժական հավաքների են մասնակցելու:
Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ճշգրիտ եւ հնարավորինս հակիրճ տեղեկություն՝ «Ֆիզգորոդոկ»-ի հատվածում կառուցապատման մասին.
Հայաստանը տարածքներ նվաճելու, պատերազմ սկսելու, որևէ մտադրություն չունի․ Նիկոլ Փաշինյան
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը գրում է. «Լրագրողներն ԱԺ օթյակում բողոքում են իրենց մասնագիտական իրավունքների ոտնահարման դեմ և այդ նպատակով են անցկացնում բողոքի ակցիան:
Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Օգոստոսի 23-ին ուժի մեջ է մտել Հիմնադրամի անդամ-երկրների միջև SDR (Special Drawing Rights, Հատուկ ներգրավման իրավունքներ) նոր, իր ծավալով աննախադեպ բաշխումը՝ 456 միլիարդ SDR-ի չափով (650 միլիարդ դոլար):
Առողջապահության ոլորտում շուրջ 3 տարի տարբեր օղակներում աշխատելու ընթացքում առաջնորդվել եմ Մարդու բարձրագույն արժեք լինելու սահմանադրական դասակարգմամբ, առողջության պահպանման և կյանքի անսակարկելի իրավունքների գերակայությամբ: Ելնելով վերոնշյալից՝ ծառայությանս ընթացքում ղեկավարվել եմ մարդասիրության, արդարության և ազնվության սկզբունքներով, փորձել եմ առավելագույնս իրացնել նախարարության կանոնադրական նպատակները՝ ուղղված մարդու և հանրության առողջության պահպանմանը, բժշկական օգնության հասանելիության և մատչելիության ապահովմանը:
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը այսօր՝ օգոստոսի 24-ին, նշանակում է կատարել։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վահե Մակունցին նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի օգնական»,- նշված է որոշման մեջ։
Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ ամբիոնի մոտ կանգնածը ոչ միայն կապիտուլյանտ է և հողատու, այլ նաև՝ պրոֆեսիոնալ ստախոս ու դեմագոգ։
Ռուսական խաղաղապահ զորակազմի հերթապահ խմբերը զրահատեխնիկայով վերահսկողությու են իրականացրել Լեռնային Ղարաբաղում սահմնազատման գծի երկարությամբ: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Իսկ կարո՞ղ է կապիտուլյացիոն կառավարությությունը խոսել նախորդ երեք տարիների իր ձեռքբերումների մասին։ Կա՞ թեկուզ մեկ ծրագիր, թեկուզ չնչին առաջընթաց, որը պրոթուրքական ՔՊ-ի շնորհիվ է իրականացվել։
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները վկայում են, որ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստանալու հարցում մարդիկ բախվում են խնդիրների: Մասնավորապես, գործող օրենսդրությամբ՝ մարտական գործողության մասնակցի կարգավիճակ հնարավոր է տրամադրել բացառապես 1989-1994 թվականների ընթացքում մարտական գործողությունների մասնակցած այն անձանց, որոնք ընդհանուր տևողությամբ 3 ամսից ավելի են մասնակցել մարտական գործողությունների։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձի կողմից բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր` ավելի քան 1 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու դեպքեր: Հիշյալ քաղաքացիները կաշառքի դիմաց հանձնել են ձևական բնույթ կրող գործնական քննություններ և ստացել վարորդական վկայականներ:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաստորեն՝ ասելով, որ հայ-թուրքական սահմանը կարգավորվել է ԽՍՀՄ ժամանակ՝ կապիտուլյանտը մերժում է 1920թ. օգոստոսի 10-ին կնքված Սեւրի հայանպաստ պայմանագիրն ու հղում է անում 1921թ. ապօրինաբար կնքված Մոսկվայի ու Կարսի պայմանագրերին։
Բանակի՝ քաղաքականությանը խառնվելու դառը ազդեցությունը տեսանք մայիսին՝ Սոթք-Խոզնավար հատվածում․ Նիկոլ Փաշինյան
Լրագրողները խորհրդարանում բողոքում են սահմանափակումների դեմ՝ ՈւՂԻՂ
Հեղինակավոր GlobalMarkets ամսագրի հետ հարցազրույցում Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը խոսում է բանկի ռազմավարության, հայկական շուկայում բանկի ունեցած դիրքի, հաջողությունների և անելիքների մասին:
Հայաստանում օգոստոսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 537 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 238 422-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 4768 է:
Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Ենինը պատմել է, որ անցյալ շաբաթ ուկրաինական ինքնաթիռը, որը պետք է ուկրաինացիներին տարհաներ Աֆղանստանից, առևանգել են անհայտ անձինք և դրանով ուրիշ ուղևորների տարել Իրան:
44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 3773 զոհ, 243 զինվոր համարվում է անհետ կորած. Նիկոլ Փաշինյան
Այս իշխանությունը, վարչապետի աթոռը զբաղեցնողը հողատու է և դավաճան․ Գեղամ Մանուկյանը՝ ԱԺ-ում
«Հայաստան» խմբակցությունը հայտարարում է իր անդամների նկատմամբ չդադարող հետապնդումների մասին և խստորեն դատապարտում ընդդիմադիր գործունեությունը բռնաճնշումների միջոցով սահմանափակելու իշխանությունների հանցավոր վարքագիծը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի թիմում անշեղորեն գնում են վարչապետի անձի պաշտամունքի ձևավորման ուղղությամբ։ Մերօրյա «Անասնաֆերմայի» «բնակիչները» հրահանգ են ստացել՝ իրենց աշխատասենյակներում կախել վոժդի լուսանկարը։ Տեղեկություն ստացանք, որ ԱԺ-ում 71 հատ Փաշինյանի լուսանկար են ստացել՝ բոլոր ՔՊ-ական պատգամավորների համար։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն ի նշան բողոքի լքեց ԱԺ նիստերի դահլիճը։ Այս մասին նիստի մեկնարկին հայտարարեց խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Միացյալ Նահանգները 2023 թվականին կընդունի Ասիա – խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) համաժողովը: Օգոստոսի 24-ին այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսը՝ Սինգապուրում հանդես գալով Հնդկա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վերաբերյալ Վաշինգտոնի հայացքներին նվիրված զեկույցով:
Ազգային ժողովում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գալուն ընդառաջ, այսօր՝ օգոստոսի 24-ին, ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացվել։ Այս մասին գրում է news.am-ը։