«Դավաճանները երեկվանից հոգեվարքի մեջ են, որովհետև Ազատության հրապարակում հավաքվել էին Արցախի ճակատագրով մտահոգված մարդիկ». Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դավաճանները երեկվանից հոգեվարքի մեջ են: Այդպես էլ պետք է լիներ, չէ՞ որ Ազատության հրապարակում հավաքվել էին Արցախի ճակատագրով մտահոգված մարդիկ, բայց ավելի շատ հոգեվարքի մեջ են, որովհետև այնտեղ էր նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սրանք չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ Սերժ Սարգսյանը բաց ճակատով դուրս է գալիս փողոց, մասնակցում հանրահավաքի, իսկ դավադիր վարչախումբը իր կառավարիչի հետ միասին թաքնվում են մարդկանցից, վախենում են դուրս գալ փողոց, իրենց շրջապատում են հարյուրավոր ոստիկաններով և թիկնապահներով:

Սուտ ու կեղծիք քարոզողները հրապարակի կիսադատարկ նկար են տարածում այն դեպքում, երբ Ազատության հրապարակը բազմամարդ էր: Չնայած, գուցե այդ ստի միջոցով իրենց հույս են տալիս…

Արցախն ատողները վախենում են Արցախը սիրողներից, Արցախը հանձնողները վախենում են Արցախը պահողներից, Արցախն Ադրբեջան համարողները վախենում են Արցախն ազատագրողներից այնպես, ինչպես չարը վախենում է խաչից:

Այնպես որ, չարիքի իշխանության երեկվա պահվածքը սպասելի էր»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930