Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների միջև շփումներ տեղի կունենան:
Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանին տրամադրել «Մոդերնա»-ի արտադրած «Սպիկեվաքս» պատվաստանյութի 50 հազար դեղաչափ:
aԹուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ այսօր նիստ կգումարի:
Անահիտ Սիմոնյանը տեսանյութ է տարածել Հայկոյի և որդու՝ Արմանի հետ:
Իրավիճակը, որ ուզում ենք դարձնել քննարկման առարկա, համարենք պայմանական, իսկ իրավիճակի կենտրոնում հայտնվում է պայմանական պատգամավոր Արմեն Գևորգյանը, որն ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության անդամ է։
Արմավիրի մարզի Արտիմետ համայնքում հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 1-ին կմ-ին իրար էին բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի առցանց նիստին քննարկվել է դպրոցների միջև համագործակցային կապերի խթանմանը վերաբերող հարցեր: Օրակարգը ձևավորվել էր խորհրդի կազմում ներկայացված աշակերտների առաջարկներից:
Բավարարվել են «Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ. Հ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ դատախազության վերաքննիչ բողոքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Վլադիվոստոկում կանխել են այն գրոհը, որը պլանավորել էր տեղի նեոնացիստը: Այդ մասին հաղորդել են Անվտանգության դաշնային ծառայությունում (ԱԴԾ):
Իրանի զինված ուժերը հոկտեմբերի է 1-ից զորավարժություն կսկսի երկրի հյուսիսարևմտյան շրջաններում: Ինչպես փոխանցում է Isna գործակալությունը, Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ին բանակը զորավարժություն է մեկնարկելու երկրի հյուսիսարևմտյան շրջաններում:
Առնվազն 116 մարդ է զոհվել եւ 80-ը տուժել Էկվադորի բանտում տեղի ունեցած ընդհարումների հետեւանքով, բանտ, որը գտնվում է երկրի արեւմուտքի Գուայակիլ քաղաքում: Սեպտեմբերի 29-ին այդ մասին հայտնել է հանրապետության նախագահ Գիլիերմո Լասսոն:
Ադրբեջանական քարոզչական քաղաքականությունը հետպատերազմական փուլում առավել ագրեսիվ բնույթ է ստացել։
Սեպտեմբերի 27-ին, ժամը 19.00-ին, Երևանի Լեփսիուսի փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկով շուրջ 1 մլրդ դրամ ենք տրամադրելու Սյունիքի մարզին. Պապիկյան:
Արցախում սեպտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք:
Խաղաղ զարգացման դարաշրջան բացելը մեզնից պահանջում է սառնասրտություն, ամուր նյարդեր. Փաշինյան:
Թուրքական մեքենաները Վայք-Գորիս ավտոճանապարհին:
Freedom House-ը փլուզեց «նոր Հայաստան ժողովրդավարության բաստիոնը»:
Պետք է դուրս գանք ամեն ինչ անելու և, ըստ էության, ոչինչ չանելու իներցիոն տեղապտույտից. Փաշինյանը՝ 2022թ. պետբյուջեի նախագծի մասին:
Հայաստանում սեպտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1022 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 261 697-ի:
Տղերքը մեր Մենչի ու Գրիշի հետ ամեն ինչ անում էին դրա համար։Դու Հայաստանում չէիր ,բայց զանգահարեցիր, ասեցիր,որ տոմս ես առնում ու պետք է «երգես ախպորդ համար»։ Ու եկար հասար։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
Հայկոն ոչ միայն բարձրակարգ արտիստ էր, բարձրաճաշակ երգիչ, այլեւ բացառիկ երաժշտագետ էր՝ երգարվեստում իր ուրույն ոճի կրողն ու տարածողը։ Նա սիրո երգիչ էր՝ հին ռոմանսների վերակենդանացնող, բայց նաեւ՝ մեր ժամանակների զարկերակն էր պահում իր ստեղծագործությամբ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցի Արցախի՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Վարանդա (Ֆիզուլի) քաղաքի միջազգային օդանավակայանի բացմանը:
ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (ՍԵՆՏԿՕՄ) ղեկավար գեներալ Քենեթ Մակքենզին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի գործերի կոմիտեի ունկնդրումների ժամանակ հայտարարել է, որ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուիչներն ամերիկացի զինվորականներին առաջարկել են ստանձնել Քաբուլի անվտանգության ապահովումը մինչեւ օգոստոսի 31-ին տարհանման գործողության ավարտը:
Բացի այդ, քրեական գործի շրջանակներում նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել նաև ՀՀ զինված ուժերի նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Արդարադատության նախարարության աշխատակազմը, համաձայն Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N-65-Ն հրամանի, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառելու է հոկտեմբերի 14-ից։
10։00-16։00 Արտաշիսյան փ․ 62 շենք, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Օղակաձև այգու 6 հատված, Խանջյան փ. 6/7 շենք, Կողբացի փ. 42 շենք, Պուշկինի փ. 38, 38/1, 40 շենքեր, Տերյան փ. 23, 25 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ: