Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր կարգավորումների վերաբերյալ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հետևյալ հայտարարությունն է տարածել.
Քննարկվել է նաև իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհահատվածում: Արարատ Միրզոյանը տեղեկացրել է այլընտրանքային ճանապարհի կառուցման ընթացքի, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» մայրուղու աշխատանքների մասին։
Մոսկվան առաջարկներ է փոխանցել ՀՀ-ին ու Ադրբեջանին սահմանազատման բանակցությունների վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ:
Երանուհի Թումանյանցը, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ։
Մոսկվան հույս ունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման կազմակերպմանը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ալեքսեյ Զայցևը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ՀՀ վարչապետի հետ հանդիպելու պատրաստակամության մասին։
Երևանի «Ալաշկերտն» առաջին տնային հանդիպումը կանցկացնի Կոնֆեդերացիաների լիգայի խմբային փուլում։ «Ալաշկերտի» մրցակիցը ֆիննական ՀԻԿ-ն է։
Երգիչ, երգահան Հայկոյի հոգեհանգստի արարողությունը՝ ՈՒՂԻՂ:
Բելգրադի եւ Պրիշտինայի երկխոսության խնդրով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը Բրյուսելում կայացած երկխոսության ընթացքում հայտնել է Սերբիայի եւ ինքնահռչակ Կոսովոյի միջեւ հակամարտության ապաէսկալացման շուրջ ձեռք բերված համաձայնության մասին։
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի համար հայտարարություն։
Եվրամիությունը Թուրքիայում ապաստանած փախստականներին աջակցության նպատակով իրականացվող նախագծի շրջանակներում պատրաստվում է ևս 150 մլն եվրո հավելյալ ֆինանսավորում տրամադրել այդ երկրին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Քովիդյան նոր սահմանափակումների շուրջ քննարկումները սրանում են։ Հանրության բազմաթիվ շերտեր կանգնած են թեստավորման կամ պատվաստման խնդրի առջև։ Թեման ենթադրում է մեծ խումբ հարցեր՝ սկսած հանրության մեջ վստահության դեֆիցիտից վերջացրած թեստերի գների անկումով՝ ինչը ենթադրում է, որ քաղաքացին երկու տարի շարունակ, ըստ էության, եղել է թալանի և գերշահույթ հետապնդելու մատերիալ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հովհաննես Ենոքյանը ազատվել է ՀՔԾ պետի տեղակալի պաշտոնից:
Ապացուցողական բժշկության տվյալներով, դեռևս չկա հակամարմինների հստակ սահմանված մակարդակ, որը կպաշտպանի անձին վարակվելուց: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի առաջարկում արյան մեջ հակամարմինների մակարդակի որոշում՝ մինչև պատվաստումը: COVID-19-ի դեմ պատվաստումն կարող է իրականացվել՝ անկախ տվյալ անձի նախկինում ախտանշանային կամ անախտանիշ COVID-19-ով հիվանդանալու փաստից:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում շարունակվում է Աբովյան փողոցում երկու երիտասարդների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։
Վրաստանում 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆոկա գյուղի մերձակայքում՝ Դմանիսից (Թբիլիսիից 58,5 կիլոմետր) 22 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում:
Փարիզի ուղղիչ դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել 2012 թվականի նախընտրական արշավի ապօրինի ֆինանսավորման մեջ եւ նրան դատապարտել է մեկ տարվա բանտարկության, ըստ որում նա այդ պատիժը կկրի բանտից դուրս եւ էլեկտրոնային ապարանջանով:
Վաշինգտոնը թշնամական մտադրություններ չունի Փհենյանի նկատմամբ եւ պատրաստ է սկսելու երկկողմ համագործակություն: Սեպտեմբերի 30-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է ԿԺԴՀ-ի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սոն Կիմը՝ Ջակարտայում իր հարավկորեացի պաշտոնակից Նո Գյու Դոկի հետ կայացած բանակցություններից հետո:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2021թ. հոկտեմբերի 1-ից կգործարկվի «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը:
Չնայած իմ ու քո անձնական խնդիրներին, մենք միշտ միասին էինք, և այդ բաժանումը երբեք մեր հոգիները չբաժանեց. դու արթնանում էիր, ինձ էիր զանգում, ես արթնանում էի, քեզ էի զանգում, և մինչև քո կյանքի վերջին օրերը մենք զգում էինք, որ ավելի հարազատ որևէ մեկն այս աշխարհում չունենք իրարից բացի, ով կկիսեր մեր ուրախությունը կամ ցավը…
Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո արված շատ հայտարարություններ և արտահայտություններ դարձել են շահարկման ու սուր քննադատության առարկա, սակայն «Արցախի հարցի լուծումը և վերջնական կարգավորումը պետք է ընդունելի լինի հայկական կողմի համար, ղարաբաղյան կողմի և ադրբեջանական կողմի համար» արտահայտությունը տարբերվում է բոլորից։ Փաշինյանի այս հայտնի արտահայտությունը, որը նա հնչեցրել էր իր հրապարակային ելույթներից մեկում, հանրության մտածող հատվածի մոտ անհանգստությամբ ընդունվեց։
Ռուսաստանը պատրաստ է Ղազախստանում ատոմակայան կառուցել ռուսական դիզայնով: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
66-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
Սեպտեմբերի 30-ի և հոկտեմբերի 3-ի երեկոյան ժամերին, հոկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը, 4-5- ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը և թուրքական «Բայրաքթար Սավունմա» ընկերությունը հուշագիր են ստորագրել Կիևի մարզում գտնվող Վասիլկով վայրում ուսումնական և փորձարկման կենտրոնի կառուցման մասին՝ թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի սպասարկման և անձնակազմի վերապատրաստման համար:
ՀՀ-ում Ռուսաստանի դաշնության դեսպանի մեքենան երեկ տեսել են ՀՀԿ գրասենյակի մուտքի մոտ։ ՌԴ դեսպանի՝ ՀՀԿ-ում ունեցած հանդիպման մասին, սակայն, պաշտոնական հաղորդագրություն չեղավ: Aravot.am–ին հասած տեղեկություններով, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
ՀՀ նախկին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական Դավիթ Գալստյանի (հայտնի է որպես «Պատրոն Դավիթ») նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու երկրների համար կառուցողական, անհրաժեշտ և օգտակար շփումներ են ունեցել: