Կին նախարարների թվով Թուրքիան 42 երկրների շարքում վերջինն է
Միջխորհրդարանական միությունը (ամենահին միջազգային խորհրդարանական կազմակերպությունն է, գրասենյակը` Ժնև) հրապարակել է տվյալներ, որոնք ցույց են տալիս 42 երկրներում քաղաքականության մեջ կանաց դերը։ Խորհրդարանում կին նախարարների հարաբերակցության տվյալներով կիսվել է նաև «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը» (OECD-ՏԶՀԿ) «Կառավարությունն առաջին հայացքից-2023» զեկույցի շրջանակներում։ Ցանկում ներառված է 42 երկիր, զեկույցի համաձայն` Ֆինլանդիան և Իսպանիան ունեն կին նախարարների ամենաբարձր ցուցանիշը` 64%։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիան այս ցուցակում 6%-ով զբաղեցնում է վերջին տեղը՝ զիջելով Չեխիային (7%) և Ճապոնիային (8%)։ Թուրքիայում 2023-ի մայիսի 28-ին նախագահական ընտրությունների 2-րդ փուլից հետո հրապարակված կառավարության նոր կազմում 18 նախարարներից միայն մեկն է կին՝ Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը՝ ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարարը։
Ֆինլանդիային և Իսպանիային հաջորդում են Չիլին, Բելգիան և Նորվեգիան համապատասխանաբար 58%, 57% և 50% ցուցանիշներով։ Թուրքիայի հարևան երկրներից մեկում՝ Բուլղարիայում, նախարար կանանց թիվը 16% է, իսկ Հունաստանում՝ 11%:
Կին պատգամավորների ցանկում 2023-ի հունվար ամսվա տվյալների համաձայն՝ ՏՀԶԿ-ի երկրներում 34% կանայք են։ Ցանկում առաջին տեղում Նոր Զելանդիան և Մեքսիկան են 50%-ով։ վերոնշյալ երկրներում պատգամավորների կեսը կանայք են։ Թուրքիայում կին պատգամավորների ցուցանիշը կազմում է 17% և 42 երկրների ցանկում Թուրքիան վերջից 3-րդ տեղն է զբաղեցնում՝ Նախավերջին տեղում Հունգարիան է 13% , իսկ վերջին տեղում Ճապոնիան 10%։
Թուրքիայում իշխող ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունում (AKP-ԱԶԿ) ընտանիքի համար պատասխանատու բոլոր նախարարները կանայք են։ 1990-ից ի վեր այդ պաշտոնը ընդամենը 2 անգամ է տղամարդ նախարար զբաղեցրել։ 2023-ի մայիսի 14-ի ընտրություններում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցություն» (CHP-ԺՀԿ) խորհրդարանական ցուցակներում պատգամավորի կին թեկնածուների թվով հետ էր մնում ԱԶԿ-ից: