Բաժիններ՝

Հացի վաճառքի կտրոնների ձեռք բերման գործընթացի պատճառով Ստեփանակերտի որոշ դպրոցներում ուսումնական գործընթաց չի իրականացվելու

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ սույն թվականի սեպտեմբերի 4-ին և 5-ին Ստեփանակերտի հ. 2, 5, 6, 7, 9, 10 և 12 հիմնական դպրոցներում ուսումնական գործընթաց չի իրականացվելու` կապված հացի վաճառքի համար տրամադրվող կտրոնների ձեռք բերման գործընթացի հետ։

Մյուս դպրոցներում դասերը կընթանան սովորական հունով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով, իսկ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 4-ից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930