Ռազմական հատուկ գործողությունը չի դադարի, քանի դեռ ՌԴ-ն չի հասել իր նպատակին. Մատվիենկո

Մինչև Ռուսաստանը չհասնի ռազմական հատուկ գործողության սկզբում դրված իր նպատակներին, այն չի ավարտվի։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, Դաշնության խորհրդի աշնանային նստաշրջանի արդյունքներով հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն է արել Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։

«Այսօր Ռուսաստանը ձևակերպել է այն պայմանները, որոնց հիման վրա պատրաստ է բանակցությունների։ Այդ պայմանների մասին խոսվել է դեռ ռազմական հատուկ գործողության մեկնարկի ժամանակ։ Եվ մինչև մենք դրանց չհասնենք, մենք չենք կարող այլ կերպ մեզ դրսևորել, մենք պետք է հասնեն ռազմական հատուկ գործողության նպատակներին»,- ասել է նա։

Մատիվիենկոն նշել է, որ Ուկրաինան չպետք է հակառուսական նախագիծ լինի։ Արևմուտքում արդեն լուրջ վերլուծական աշխատանք է տարվում, չէ՞ որ հարկատուներին ինչ-որ բան է պետք վաճառել, իսկ բոլոր անհաջողություններից հետո դա ավելի բարդ է դառնում։

«Հարյուրավոր միլիարդ դոլարներ են ծախսվել, և որևէ արդյունք չկա», – եզրափակել է Մատվիենկոն։

Տեսանյութեր

Լրահոս