Բաժիններ՝

Թուրքական Շըրնաք նահանգում ֆուտբոլային խաղի ժամանակ կոտրել են մրցավարի քիթը

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շըրնաք նահանգում ֆուտբոլային խաղի ժամանակ կոտրել են մրցավարի քիթը։ Այս մասին գրում է ermenihaber-ը:

Միջադեպը տեղի է ունեցել սիրողական լիգայի առաջին խմբի «Քումչաթըսպոր-ՋիզրեԴիջլեսպոր» խաղից հետո։ Թուրքական ակումբի ղկավարությունը խիստ դժգոհ է եղել խաղի մրցավարությունից։

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական խորհուրդը ուսումնասիրում է դեպքի մանրամասները։

Նշվում է, որ վերջին շրջանում սա 2-րդ նմանատիպ դեպքն է։ Նախորդ միջադեպը տեղի էր ունեցել մայրաքաղաք Անկարայում։ Թուրքիայի Սուպերլիգայի մրցաշարի շրջանակներում թուրքական «Անքարագյուջուն» ընդունել էր «Ռիզեսփորին»։ Հանդիպման ավարտին՝ 97-րդ րոպեին, «Ռիզեսփորը» գոլ է խփել և հավասարեցրել հաշիվը։ Հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։ Եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո Անկարայի ֆուտբոլային ակումբի նախագահ Ֆարուք Քոչան դաշտ է մտել և հարվածել մրցավար Հալիլ Ումուտ Մելերի դեմքին։

Ակումբի նախագահի հետ դաշտ մտած ևս երկու հոգի, ինչպես նաև երկրպագուներ սկսել էին ոտքերով հարվածել գետնին ընկած մրցավարին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031