Բաժիններ՝

6 ամիս ժամկետով արգելվեց երրորդ երկրներից ցեմենտի ներկրումը Հայաստան

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն՝ 6 ամով արգելվեց երրորդ երկրներից ցեմենտի ներկրումը Հայաստանի Հանրապետություն։ Այս որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թ. հունվարի 18-ից և կգործի մինչև 2024 թ. հուլիսի 18-ը։

«Որոշումն ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ»,-– նշված է հիմնավորման մեջ:

Կառավարությունն այսպիսով ցանկանում է տեղական ցեմենտ արտադրողների համար ստեղծել բարենպաստ պայմաններ ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։

Մասնավորապես, 2023 թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 965.000. տոննա ցեմենտ, ինչը 20,1%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Նշվում է, որ արտադրության աճին զուգընթաց աճել է նաև ցեմենտի ներմուծումը` 2023 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է ներմուծվել 173.000 տոննա (աճը՝ 5.7 անգամ), ինչը բացատրվում է ներքին շուկայում ցեմենտի պահանջարկով և ներմուծման պետական տուրքի նվազեցմամբ` 14 000 դրամից այն դարձել է 2000 դրամ։

2023 թ. տնտեսապես նպատակահարմար է դարձել կլինկերի և ցեմենտի ներմուծումը Վրաստանից, ինչպես նաև ցեմենտի ներմուծումը ՌԴ-ից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս