Բաժիններ՝

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ուզբեկստանի ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության դեսպան Օլեգ Մալգինովը դեկտեմբերի 21-ին կանչվել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարություն: Այս մասին տեղեկացնում են Ուզբեկստանի լրատվամիջոցները:

Ուզբեկստանի լրատվամիջոցները հայտնում են, որ դեսպանն ԱԳՆ է կանչվել ռուս գրող, «Արդար Ռուսաստան» կուսակցության անդամ Զախար Պրիլեպինի հայտարարությունից հետո։

Ռուսաստանի դեսպանին ասել են, որ նման հայտարարությունները չեն համապատասխանում Ուզբեկստանի և Ռուսաստանի Դաշնության միջև համապարփակ ռազմավարական գործընկերության ոգուն։

Մալգինովի խոսքով՝ Պրիլեպինի հայտարարությունները ընդհանուր ոչինչ չունեն Ռուսաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշման հետ, իսկ Ռուսաստանում Ուզբեկստանի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը երբեք կասկածի տակ չեն դրել։ Դեսպանը նաև ասել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն շուտով կմեկնաբանի այս միջադեպը։

Պրիլեպինն ավելի վաղ առաջարկել էր Ուզբեկստանը և հարևան մյուս երկրները միացնել Ռուսաստանին։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է անվավեր ճանաչել ԽՍՀՄ փլուզման վերաբերյալ բոլոր փաստաթղթերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս