![](/banners/BeFunky-design.jpg)
«Ոստիկանության բաժնում զայրացած քաղաքացուն սկզբում հայհոյում են, ապա ծեծի ենթարկում, կոտրում ծնոտը, հետո տեղափոխում Արթիկ ՔԿՀ…»
![](https://168.am/wp-content/uploads/2022/11/Karapet-Poxosyan-5.jpg)
Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրերս Գյումրու բնակիչը պատահաբար իմանում է, որ իր նկատմամբ կա հայտարարված հետախուզում, պարզելու նպատակով մտնում է ոստիկանության մոտակա բաժին։
Տեղում պարզվում է, որ առանց փաստական հիմքերի, ընդամենը օպերի կասկածանքով երկու տարի առաջ իրեն կասկածյալ են ճանաչել ինչ-որ քրեական գործով, զայրացած քաղաքացուն սկզբում հայհոյում են, ապա ծեծի ենթարկում, կոտրում ծնոտը, հետո տեղափոխում Արթիկ ՔԿՀ…
Նույն ժամանակահատվածում ռուսները իրենց դասալիքին են ձերբակալում և արևմտյան, պետականաքանդ իրավապաշտպանները գոռում են ՌԴ դասալիքի իրավունքների մասին, մոռանում, կամ անտեսում ՀՀ քաղաքացիների իրավունքները…
Ինչ խոսք` կարևոր են երկու դեպքերն էլ, բայց առաջինի դեպքում չկա ձայն ծպտուն, երկրորդի դեպքում աղմուկ աղաղակ, այսինքն ներկա իշխանություններին և արևմուտքից իրենց կցված իրավապաշտպանների համար կարևորը է ՌԴ քաղաքացին, սակայն ուրիշի աչքի փուշը տեսնելուց առաջ, պետք էր տեսնել մեր պետության աչքի գերանը, եթե ՀՀ֊ում երկրի կառավարիչը դատարանների մուտքեր է փակում, Սահմանադրություն ոտնատակ անում, Արցախից հրաժարվում, ամբողջապես անվտանգային համակարգն ավիրում, քաղաքական հետապնդումներ իրականացնում, քաղբանտարկյալներով ՔԿՀ֊ները լցնում, հետևաբար թե ՌԴ, և թե ցանկացած պետություն կարող է և կանի այն, ինչն իրեն պետք է»։