Զինված ուժերի ողջ անձնակազմը պաշտպանության նախարարի հրամանով պարգևավճար կստանա

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է մամուլում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ տարեվերջին զինված ուժերի ողջ անձնակազմը պարգևատրվելու է մեկ պաշտոնային դրույքի չափով։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Հարց․ Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ տարեվերջին զինված ուժերի ողջ անձնակազմը պարգևատրվելու է մեկ պաշտոնային դրույքի չափով, հաստատու՞մ եք այս տեղեկությունը

Պատասխան․ Հաստատում եմ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ողջ անձնակազմը շուտով ստանալու է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով:

 

Տեսանյութեր

Լրահոս