Բաժիններ՝

Թուրքիայում շարունակվում են նոր սերնդի Bayraktar-ների փորձարկումները

Թուրքիայում տեղի են ունեցել «Bayraktar TB3» հարվածային անօդաչու թռչող սարքի 13-րդ փորձարկումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Չորլու շրջանում բազայում իրականացված փորձնական թռիչքի ժամանակ անօդաչու թռչող սարքը 32 ժամ մնացել է օդում։

Նախորդ փորձնական թռիչքի ժամանակ այն օդում մնացել էր 12 ժամ։ Աղբյուրը հիշեցնում է, որ «Bayraktar TB3»-ը կունենա նաև տեսադաշտից դուրս հաղորդակցման հնարավորություն, ուստի այն կարող է կառավարվել շատ մեծ հեռավորություններից՝ ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային նպատակներով։

Չնայած TB3-ը շահագործման չի հանձնվել՝ այս պահի դրությամբ Թուրքիան 33 արդեն երկրի հետ պայմանագիր է կնքել այդ ԱԹՍ-ների վաճառքի վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս