«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ միայն Սերժ Սարգսյանը կարող է ձևավորել մեծ միասնական ընդդիմադիր կոնսոլիդացիա հանուն Հայաստանի»
Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր կարդացի, որ ադրբեջանական կողմը (և ոչ միայն) ծանր է տարել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքը՝ ուղղված Տուսկին:
Պատկերացնո՞ւմ եք՝ քանի երկրի այսօրվա գործող ղեկավարներ են Սերժ Սարգսյանի կոլեգաները եղել և ի՞նչ եք կարծում՝ ռեալ պոլիտիկի մեջ կա՞ Հայաստանում այսօր մի գործիչ, ով նման կապեր և կարողություններ ունի՝ իր այդ հնարավորությունները դնելու ի օգուտ մեր պետության ,ես կարծում եմ՝ ոչ: Քանի որ այդ կապերը թարմ են և չեն հնացել մարդկանց դա «մտահոգում» է:
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ, այո, Սերժ Սարգսյանը և միայն Սերժ Սարգսյանը կարող է ձևավորել մեծ միասնական ընդդիմադիր կոնսոլիդացիա հանուն Հայաստանի»: