Բաժիններ՝

Մենք դեռ շատ հեռու ենք խաղաղությունից. Պորոշենկո

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, թե վստահ չէ, որ կիրագործվեն մինսկյան պայմանավորվածությունները.

«Մեզ հաջողվեց հասնել պայմանավորվածությունների, որոնք հույս են տալիս, որ Դոնբասի դեպքերը թեժ փուլից անցում կկատարեն քաղաքական կարգավորման վիճակի: Ցանկանում եմ, որ որևէ մեկը չտածի պատրանքներ և որ ես չթողնեմ միամիտ մարդու տպավորություն: Մենք դեռ շատ հեռու ենք խաղաղությունից:

Որևէ մեկը մեծապես վստահ չէ, որ Մինսկում ստորագրված խաղաղության պայմանները կիրագործվեն հաստատապես: Կա հույս, որ այսուհետ ամեն դեպքում իրավիճակը կընթանա ապաէսկալացման, հրադադարի, ծանր սպառազինության հետ քաշման ճանապարհով: Հուսով եմ, որ հենց այդ ճանապարհն էլ մեզ կտանի դեպի խաղաղություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728