Բաժիններ՝

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելը կլիներ բացարձակ սխալ. Իտալիայի արտգործնախարար

Իտալական Partito Democratico պարբերականի փոխանցմամբ՝ Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնին հայտարարել է, որ Մինսկում ստորագրված նոր համաձայնագիրը հենված է փոխզիջումների վրա, ինչը հնարավորություն կտա խուսափել հակամարտության արմատականացման ուղղությամբ «վտանգավոր դրեյֆից»:

Ջենտիլոնին ընդգծել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նպաստել են Մինսկում նոր համաձայնագրի ստորագրմանը՝ անելով այն, ինչին մշտապես ձգտել է Իտալիան. հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով:

Նախարարն ընդունել է, որ ներկայումս չլուծված են մնում բազմաթիվ հարցեր և չկան երաշխիքներ, որ այդ համաձայնագիրը նոր փուլ կբացի ճգնաժամի կարգավորման մեջ:

Երբ նրան հարցրել են, որ մի՞թե կարելի է Պուտինին թույլ տալ ազդել Ուկրաինայի ճակատագրի և մասնավորապես ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու հարցի վրա, Ջենտիլոնին պատասխանել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելը կլիներ բացարձակ սխալ:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Ջենտիլոնին առաջարկել էր Դոնբասի հարցը լուծելիս օգտագործել Հարավային Տիրոլի փորձը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս