Բաժիններ՝

Հրապարակվել է «կեղտոտ խաղի» մասին Պորոշենկոյի ու Լուկաշենկոյի երկխոսության տեսանյութը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օպերատորները Մինսկում ֆիքսել են, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հայտնում է, որ Ուկրաինայի դեմ տարվում է «կեղտոտ խաղ»:

Տեսանյութի սկզբում լսվում է, որ Պորոշենկոն ասում է «Ծանր է»: Ակնհայտ է, որ նա այդ կերպ է մեկնաբանել «նորմանդական ձևաչափով» բանակցությունների ընթացքը, որոնք տևել են մոտ 16 ժամ:

Ապա Պորոշենկոն ասում է, որ «նա կեղտոտ ու անազնիվ խաղ է սկսել»: Ակնհայտ է, որ Պորոշենկոն խոսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: Լուկաշենկոն էլ պատասխանում է. «Ես գիտեմ, գիտեմ: Բոլորը հասկացան դա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728