 
                        Ռուսաստանի Միջերկրածովյան նավատորմը համալրվել է երեք ռազմանավով
 
                                    Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միջերկրական ծովում Ռուսաստանի ռազմածովային ուժերի մշտական միավորումը համալրվել է Սևծովյան նավատորմի երեք ռազմանավերով: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի՝ տեղեկատվական ապահովման բաժնի պետ Վյաչեսլավ Տրուխաչևը:
Նա մանրամասնել է, որ խոսքը գնում է «Լադնի» պահականավի ու «Սարատով» և «Յամալ» դեսանտանավերի մասին: Ներկա դրությամբ Ռուսաստանի Միջերկրածովյան նավատորմն ունի մոտ մեկ տասնյակ ռազմանավեր ու ապահովման նավեր:
Ռուսաստանը Միջերկրածովյան նավատորմի կազմավորմանը ձեռնամուխ է եղել 2013 թվականի մարտին՝ այդ շրջան ուղարկելով Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավախումբ: Ներկայումս դրա կազմում գտնվում են նաև Հյուսիսային, Բալթյան ու Սևծովյան նավատորմի նավերը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        