Բաժիններ՝

ԱՄՆ պետդեպարտամենտը Ռուսաստանին մեղադրել է Դեբալցովոյի շրջան ծանր սպառազինություն մատակարարելու մեջ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին լրագրողների հետ ճեպազրույցում Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի Դեբալցովոյի շրջան ծանր սպառազինություն մատակարելու մեջ, ուր շարունակվում են մարտերը.

«Մենք մեծապես մտահոգված ենք շփման գծի երկայնքով, այդ թվում նաև խիտ բնակեցված շրջաններում մարտերի շարունակմամբ, ինչես նաև այն զեկույցներից, որ Ռուսաստանը վերջին օրերին սահմանով անցկացնում է հավելյալ տանկեր ու հրթիռային համակարգեր:

Ռուս զինվորականները մեծ քանակությամբ հրետանի ու ռեակտիվ համակարգեր է ծավալել Դեբալցովոյի շուրջ, ուր նրանք հարվածի տակ են պահում ուկրաինական դիրքերը: Մենք վստահ ենք, որ դրանք ռուս զիմննվորականներ են, և ոչ անջատողականներ:

Ակնհայտ է, որ դա հակասում է այս շաբաթ ձեռք բերված համաձայնագրի ոգուն: Բոլոր կողմերը պետք է ցուցաբերեն լիակատար զսպվածություն վաղվա հրադադարի շեմին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս