Դավիթ Սակվարելիձեն համաձայնվել է գլխավորել Ուկրաինայի Հակակոռուպցիոն բյուրոն

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ (Սաակաշվիլու ժամանակ), պատգամավոր Դավիթ Սակվարելիձեն անուղղակիորեն հաստատել է, որ համաձայնվել է գլխավորել Ուկրաինայի Հակակոռուպցիոն բյուրոն:

Ուկրաինական մի շարք ԶԼՄ-ների տվյալներով ավելի վաղ այդ պաշտոնից հրաժարվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ նոր պաշտոնում Սակվարելիձեի տեղակալներ կդառնան Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին և Գիզո Ուգլավան:

Հայտնի է նաև, որ Սակվարելիձեն արդեն իսկ դիմում է ներկայացրել՝ Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728