«Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Իգդիր-Նախիջևան ավտոմոբիլային ճանապարհին՝ Տաշբուրուն գյուղից ոչ հեռու՝ Դիլուջու հսկիչ-անցագրային կետի մոտ, հարձակվել են ոստիկանների վրա: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
Օգոստոսի 26-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների զգոնության շնորհիվ կալանավոր Կ. Ս.-ի անձնական զննությամբ վերջինիս կոշիկների միջից հայտնաբերվել է կանաչավուն բուսական զանգվածով երկու պոլիէթիլենային փաթեթ՝ ընդհանուրը՝ 17,3 գրամ քաշով:
Շուտով սպասվում է արդյունաբերական արտադրանքի գնանկում։ Շատ երկրներ այժմ փորձելու են պաշտպանվել դեֆլացիոն ճնշումներից։
ՀՖՖ պաշտոնական կայքը հրապարակել է սեպտեմբերի 8-ին 19.00-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում տեղի ունենալիք Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության Հայաստան-Ռումինիա հանդիպման համար հրավիրված ֆուտբալիստների կազմը: Նախապատրաստվելով այդ խաղին՝ Հայաստանի երիտասարդական հավաքականն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 7-ը կանցկացնի մարզական հավաք: Հավաքականը կհանգրվանի «Ռեժինե» հյուրանոցում, իսկ մարզումները կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում։ Հայաստանի մինչև 21 […]
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մեծ դուստրը՝ Մալիան, ճանաչվել է ոճի ծագող աստղ: The New York Post-ը մի ամբողջ հոդված է գրել, որտեղ ներկայացրել է նորաձևության փորձագետների կարծիքը՝ կապված 17-ամյա աղջկա արտաքին տեսքի ու զգեստապահարանի հետ:
Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և Արցախի անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած սուրբ նահատակների, կկատարվի համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներից մեկը` Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»: Այս մասին 168.am-ին հայտնում են ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից:
Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է սահմանադրական բարեփոխումների շուրջ հանդիպումներ և քննարկումներ ունենալ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
2014-15թթ. Իսպանիայի առաջնությունում Նեյմարն անցկացրել է 33 հանդիպում, խփել է 2 գնդակ և կատարել է 10 ասիստ:
«Այստեղ ամեն ինչ արյան մեջ կորած էր: Մահճակալը, բարձերը, ծածկոցները նույնպես արյունոտ էին: Երկու ներքնակները նույնպես: Երբ մտանք բնակարան, ապա հատակին տեսանք շաղ տված փողեր, դոլարներ»,- հայտնել է կինը:
Ավստրիայի արևելքում բեռնատարներից մեկում հայտնաբերվել են ներգաղթյալների դիեր: Մահացածների թիվը հասնում է 20-50-ի:
Խմբային փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 15-ին և 16-ին, իսկ եզրափակիչները` դեկտեմբերի 8-ին և 9-ին:
79-ամյա տղամարդը սայթաքել է խոնավ քարերի վրա իր ֆիլմի էպիզոդներից մեկի նկարահանման ժամանակ, հայտնում է The Daily Mail-ը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 28-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Ուկրաինայի պետպարտքի 20%-ի վերակազմավորման հարցում պայմանավորվածության ձեռքբերման համար Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոյին նվիրել է 120 մմ-անոց հրանոթային արկի նախշազարդ պարկուճ, հայտնում է Interfax-Ուկրաինան:
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:
SOCAR Turkey Enerji-ն մտադիր է գնել Տրանսանատոլիական գազատարի (TANAP) բաժնետոմսերի ևս 7 տոկոսը, հայտնում է Trend-ը:
Ռուս գործարար, ներկայում Լեռնային Ղարաբաղում բնակվող Գերման Ստերլիգովը «ՎԿոնտակտեի» իր էջում հերթական գրառումն է կատարել Լեռնային Ղարաբաղի մասին:
Չեմպիոնների լիգայի որակավորման եզրափակիչ ռաունդի պատասխան խաղերում «ԲԱՏԷ»-ն պարտվեց սերբական «Պարտիզանին» (1:2), «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Բրյուգեին» (4:0), իսկ «Բայերը»` «Լացիոյին» (3:0):
Թուրքիայի հարավարևելյան Հաքարի նահանգում ոստիկանության հետ բախումների ժամանակ սպանվել է անկարգությունների 3 մասնակից, 7 մարդ վնասվածք է ստացել, հայտնում է DHA գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի խորհրդարանում այդ նահանգի պատգամավոր Աբդուլլահ Զեյդանին:
Գիտելիքը բարիք է, և այդ բարիքը պետք է օգտագործվի բարի գործերի համար: Հավատացեք, որ չարությամբ որևէ լավ գործ հնարավոր չէ անել: Չարությամբ ձեռք բերված նույնիսկ հաղթանակները շատ կարճ կյանք ունեն: Գիտելիքը շատ կարևոր նախապայման է լավ ու բարի մարդ, լավ քաղաքացի դառնալու համար:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդիպել է Վրաստան ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ու նրա հետ քննարկել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության, տարածաշրջանային անվտանգության հարցեր, արծարծվել են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում վրացի զինծառայողների մասնակցության հարցեր: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Լիվերպուլյան ակումբի պաշտպանը ցանկանում է փոխել ակումբը` մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը:
Եվրոպա լիգայի որակավորման վերջին փուլում այսօր՝ օգոստոսի 27-ին կկայանա 21 պատասխան հանդիպում:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ուկրաինայում ընթացող Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարում շարունակում են հաջող հանդես գալ մեր բռնցքամարտիկները, որոնք արդեն իսկ ապահովել են առնվազն 6 բրոնզե մեդալ։
Այսօր ամերիկյան Սենտ Լուիսում տեղի ունեցավ Sinquefield Cup շախմատային մրցաշարի 4-րդ տուրը: Ռուս գրոյսմայստեր Ալեքսնադր Գրիշչուկը ոչ ոքի խաղաց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ, հայ շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթեց ամերիկացի Ուեսլի Սոյին:
Այսօր ծնվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 6-րդ երեխան՝ տղա:
«Հայ և թուրք տուրօպերատորների ցանցն իր անդամների հետ փորձում է հաղթահարել միջսահմանային համագործակցության դժվարին խնդիրը, – ասաց դեսպան Միլսը, – համագործակցության ամենաարդյունավետ խթաններից մեկը ընդհանուր բիզնես շահերն են: Հայաստանի և Թուրքիայի համայնքներում բիզնեսը և բիզնես շահերն առաջ մղելու այս ասոցիացիայի նպատակը շատ գովելի է»:
«Այդ լավածությունն առաջացել էր այն ժամանակ, երբ 2010թ. այս կողմ Թուրքիայի ղեկավարությունը որոշել էր վարել անկախ քաղաքականություն և շատ հաճախ հաշվի չնստել Արևմուտքի, գլխավորապես՝ ԱՄՆ-ի շահերի հետ: Տվյալ համատեքստում կարող են հիշատակել Սիրիայում առաջացած խնդիրները, երբ ԱՄՆ դրդմամբ Էրդողանը փորձեց զորք մտցնել Սիրիա, ինչը կանխվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, ով սպառնաց Էրդողանին, որ եթե թուրքական զորքերը մտնեն Սիրիա, ապա գործ կունենան ռուսական ուժերի հետ»:
Ամուսինը գտնվել է ՌԴ-ում, իսկ կինը բնակվել է ամուսնու ծնողների հետ: Այդ ընթացքում վիճաբանություն է առաջացել կնոջ և ամուսնու ծնողների միջև: Կինը 9-ամյա դստեր հետ հեռացել է հայրական տուն: Ամուսնու ծնողները ցանկացել են տեսակցել իրենց թոռնուհուն, սակայն կինը թույլ չի տվել, և ամուսնու հայրը դիմել է հոգաբարձուների խորհրդին: Խորհուրդը թույլատրել է շաբաթը մեկ անգամ տեսակցել թոռնուհուն:
Պարզվել է իրական պատճառը, որը ստիպել է Բրյուս Ուիլլիսին լքել Վուդի Ալենի նախագիծը՝ առաջին նկարահանումներից հետո: Ինչպես իր Twitter-ի էջում գրում է The Wrap պարբերականի խմբագիր Ջեֆ Սնայդերը՝ դերասանը հեռացվել է նախագծից: