Հրապարակվել է Հայաստանի երիտասարդական հավաքականի հայտացուցակը
ՀՖՖ պաշտոնական կայքը հրապարակել է սեպտեմբերի 8-ին 19.00-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում տեղի ունենալիք Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության Հայաստան-Ռումինիա հանդիպման համար հրավիրված ֆուտբալիստների կազմը:
Նախապատրաստվելով այդ խաղին՝ Հայաստանի երիտասարդական հավաքականն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 7-ը կանցկացնի մարզական հավաք: Հավաքականը կհանգրվանի «Ռեժինե» հյուրանոցում, իսկ մարզումները կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում։
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը Ռումինիայի հավաքականի հետ հանդիպմանը մասնակցելու համար հրավիրել է 23 ֆուտբոլիստների:
Դարպասապահներ
Անատոլի Այվազով- «Փյունիկ»
Գրիգոր Մակարյան- «Բանանց»
Արտյոմ Կարապետյան- «Միկա»
Պաշտպաններ
Արթուր Քարտաշյան- «Փյունիկ»
Ռոբերտ Հակոբյան- «Փյունիկ»
Վասպուրակ Մինասյան- «Փյունիկ»
Հովհաննես Ներսիսյան- «Փյունիկ»
Արամ Շախնազարյան- «Բանանց»
Արմեն Մանուչարյան- «Բանանց»
Աղավարդ Պետրոսյան- «Բանանց»
Իվան Մամախանով- «Տորպեդո» (Արմավիր, Ռուսաստան)
Կիսապաշտպաններ
Ղուկաս Պողոսյան- «Փյունիկ»
Ալիկ Առաքելյան- «Փյունիկ»
Սարգիս Շահինյան- «Փյունիկ»
Գոռ Մալաքյան- «Շիրակ»
Կարեն Հարությունյան- «Բանանց»
Նաիրի Մինասյան- «Բանանց»
Աղվան Պապիկյան -«ԳԿՍ Բելխատով» (Լեհաստան)
Շանթ Բեդրոսյան- «Դե Գրաֆսհապ» (Հոլանդիա)
Հարձակվողներ
Ռազմիկ Հակոբյան- «Փյունիկ»
Պետրոս Ավետիսյան- «Բանանց»
Արթուր Միրանյան- «Վարդար» (Մակեդոնիա)
Դավիթ Արշակյան- «Տրակայ» (Լիտվա)
Ավելացնենք, որ սեպտեմբերի 7-ին կանանալիք Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպմանը չմասնակցելու դեպքում Հայաստանի Մ-21 հավաքականին կարող է միանալ նաև Արտյոմ Սիմոնյանը:
Սիրարփի Աղաբաբյան