Բաժիններ՝

«Բարսելոնան» Նեյմարի նոր պայմանագրում, որպես հրաժարադրամ, նշելու է 250 մլն եվրո

Բրազիլացու նոր պայմանագիրը կատալոնցիների հետ կլինի մինչև 2021թ.: Մրցաշրջանի ավարտից հետո «Բարսելոնան» բանակցություններ կվարի Նեյմարի հետ` պայմանագրի երկարաձգման վերաբերյալ:

Ըստ Daily Mail-ի տեղեկության, կատալոնցիները կառաջարկեն համաձայնագիր` մինչև 2021թ.` 250 մլն եվրո հրաժարադրամով: Այս շաբաթ լուրեր էին շրջանառվում Նեյմարի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին:

Նեյմարի գործող պայմանգիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2018թ.:

2014-15թթ. Իսպանիայի առաջնությունում Նեյմարն անցկացրել է 33 հանդիպում, խփել է 2 գնդակ և կատարել է 10 ասիստ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս