Բաժիններ՝

11 դիտարկում տնտեսության մասին՝ Աշոտ Խուրշուդյանի կողմից

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքի իր էջում համառոտ անդրադարձել է տնտեսական անցուդարձին։ Ներկայացնում ենք նրա գրառումը՝ բաղկացած 11 կետից։

1. Արդեն երկրորդ օրն է նավթի գինը կայունացել է՝ թեթև աճով։
2. Եթե աշխարհի բոլոր ինդեքսները անկում էին ապրել, ապա երեկ աճ արձաքնագրեցին, իսկ այօր արդեն խառը տատանում էր՝ նորմալ է։
3. Ամբողջ աշխարհում ավելի շատ կորցրել են փոքր ինվեստորները։ Չեմ զարմանա, եթե պարզվի, որ սա կոնսոլիդացիոն խաղ էր, այսինքն. խոշոր ինվեստորները թանկ վաճառեցին ակցիաները, հետո խուճապ գցելով մանրերին ստիպեցին ծախելով իջեցնել գները ու էժան ետ հավաքագրել արժեթղթերը։ Սա կիմանանք որոշ ժամանակ անց։
4. «Ցլերը» սպասում են նավթի գնի հատակին։ Ոմանք համոզված են որ հասել են, ոմանք՝ չէ։ Հենց համոզվեն, որ հասել են հատակին, սկսվելու է գների աճի խաղը։ Այժմ սպասողական վիճակ է։
5. Այս ամենի ձգանը Չինաստանն էր։ /Ոչ թե Ղազախական տենգեն smile emoticon / Չինացիք, որպեսզի չտուժեն ֆիքսված փոխարժեքից, լողացրին Յուանը։ Արդյունքում ընկան չինական շուկայի ինդեքսները։
6. Շուտով սպասվում է արդյունաբերական արտադրանքի գնանկում։ Շատ երկրներ այժմ փորձելու են պաշտպանվել դեֆլացիոն ճնշումներից։ /Պարենային ապրանքներին սա չի վերաբերում/
7. Ռուսասատան-Հայաստան կապն ավելի բարդ է քան փորձում են որոշ տեսաբաններ ներկայացնել։ Գործարքների ահռելի մաս դոլարով է /հատկապես էներգակիրները/։ Այսինքն ռուբլու տատանումը էական չի անդրադառնում Հայաստանի վրա։ Այլ հարց է տրանսֆերտները և պարենի արտահանումը։ Այս երկուսն արդեն տուժել էին։ Արտահանման անկումը էականորեն նվազել էր, տրանսֆերտները՝ նույնպես։ Արդյո՞ք սրա հետևանքով կլինի հարված, ինչպես նախորդ տարի էր։ Ոչ, չի լինի։ Չի լինի, քանի որ նախորդն այնքան ուժեղ էր, որ ամեն ինչ հավասարակշռված է։ /Սրանից այն կողմ անկումը համարյա նշանակում է, որ Հայաստան Ռուսաստան տնտեսական կապ համարյա չլինի/։
8. Ո՞վ այս վերջին օրերին տնտեսապես տուժեց։ Եվրոն ուժեղացավ, կարելի է ասել, որ տնտեսության մասով տուժողը ԵՄ-ն է։ Մնացածը կարողացան թուլացնել արժույթները, ու նույնիսկ դոլարը թուլացավ՝ հակադրվելով նավթային գնանկումին։ Հարաբերականորեն Եվրոպան մրցակցային դիրքերը թւլացրեց։
9. «Լավ, հիմա ես ի՞նչ անեմ»՝ շատերը հարցնում են։ Դառնալ ֆինանսապես գրագետ ու կառավարել ձեր միջոցները, եթե ունեք։ Եթե չունեք՝ թող այս հարցը չհուզի։ Արժույթի մեջ խնայողությունը կապում են ձեռ ձեռքերը։ Եթե այդպես եք ուզում ապահովագրվել՝ պիտի դառնաք շուկայում խաղացող։ Փոխարժեքները իջնում էլ են, բարձրանում էլ են։ Բայց այդ խաղը բարդ հոգեբանություն է պահանջում։ Հա, այդ հոգեբանությունից ամենակարևոր խորհուրդս՝ չվաստակած եկամուտը կորուստ մի դիտարկեք. կողմնորոշվեք, թե ձեր եկամուտը ինչ արժույթով եք հաշվում՝ տուգրիկով, դրամով, դոլարով, ռուբլիով, թե եվրոյով։ Ոչ թե ընտրեք ամենաթանկացած արժույթն ու ասեք, «վայ, եթե առնեի այդ արժույթը, չէի կորցնի»։ Եթե մարդ նախօրոք իմանա, թե ինչն է թանկանալու ու ճիշտ ներդրում անի, շատ շուտ կդառնա միլիարդատեր։ Այդպիսիք համարյա չկան։
10. Ցավով պիտի արձանագրեմ, որ հայկական բանկերում գերակայում է բրոկերային հոգեբանությունը, որոնք ոչ թե ուսումնասիրում են տնտեսությունն ու աշխարհում տեղի ունեցողը, այլ գրաֆիկին նայելով փորձում են կանխատեսումներ անել։ Երբեմն սա հավասարվում է կազինոյում խաղալուն, ու այդ «խաղամոլական» իմպուլսներն էր հաղորդում են տնտեսությանը։ Ի դեպ, նրանց համար, ով որ սիրում է բորսայում խաղալ՝ տեխնիկական անալիզը կեղծ գիտություն է։ Ֆինանսիտներին զուգահեռ պահեք նաև գոնե մեկ տնտեսագետ։
11. Արդյո՞ք վերջ։ Իհարկե ոչ։ Աշխարհը գտնվում է տնտեսական ռեցեսիայի մեջ։ Ու թե որ երկիրը կտրուկ ինչ շարժումներ կանի՝ Աստված գիտի։ Այս պահին ամեն դեպքում հանդարտ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս