Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արաքսյա Հարությունյանի որդուն՝ Հ.Նազարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):
Հետաքրքիր բաներ են տեղի ունենում նաև հայտնի դերասան Ալեքսանդր Աբդուլովի գերեզմանին: Գիշերը գերեզմանի վերևում հայտնվում է տարօրինակ ամպ, որը ստիպում է դերասանի նկարին կենդանանալ: Դա հատկապես հստակ է երևում ինֆրակարմիր լույսի տակ: Առաջին անգամ այդ երևույթը նկատել են դերասանին թաղելուց 9 օր հետո:
Մարդակենտրոնության համար պետք է փոխել ոչ թե Սահմանադրությունը, այլ իշխանությունը, ինչպես՝ ֆիզիկապես, այնպես էլ՝ հոգեբանության, աշխարհընկալման, մտածողության առումով: Իսկ այսօր ներկայացվող սահմանադրական փոփոխությունները, առաջին հերթին, ապահովելու են գործող իշխանության վերարտադրությունը, որի գործունեության արդյունքում Հայաստանի «ամենամարդակենտրոն» հաստատությունը դարձել է «Զվարթնոց» օդանավակայանը:
Տեխնիկական գոտուց դուրս գալու համար պորտուգալացի մասնագետին տուգանել են 10 հազար ռուբլով:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկրաշարժի, «Շանթերի», փլված պատերի ու այլ անհաջող երևույթների հետևանքով զոհերի քանակը ադրբեջանական բանակում երեք օրվա կտրվածքով դարձավ մոտ 7-8 հոգի»:
ԱՄՆ իշխանություններն իրենց օգնությունն են առաջարկել զինծառայողների ու դիվանագետների ընտանիքներին Թուրքիայի Ադանա քաղաքում տեղակայված «Ինջիրլիք» ռազմաբազայից հեռանալու հարցում:
Չիլիի հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Արթուրո Վիդալը հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել:
«Եթե կյանքը չի համապատասխանում Սահմանադրությանը, ուրեմն՝ ներքին օրենքներն են ղեկավարում. հեռախոսային զանգը, կարծիքը, կաշառքը և այլն: Արդյունաբերության զարգացման իմաստով՝ ոչ մի տարբերություն չկա՝ հին ու նոր Սահմանադրությունների մեջ, երկուսն էլ դրա հնարավորությունը տալիս են»:
Հայտնի է դարձել, թե ով է սպասարկելու սեպտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունենալիք Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Դանիա հանդիպումը:
«Մենք արդեն ապաստան ենք տրամադրել գրեթե 5 հազար սիրիացու: Ու ինչպես ես արդեն ասել եմ, կընդունենք ևս 1000 մարդու գոյություն ունեցող սխեմաների հիման վրա»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Պորտուգալիայում բանակցությունների արդյունքներով հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ, որը հեռարձակում էր Sky News-ը:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց սպանության փորձի դեպքի առթիվ:
Հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության հետեւանքով սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը:
Շուտով Թուրքիայից դուրս կբերվեն Ինջիրլիքի ռազմաբազայի հարակից տարածքներում բնակվող ամերիկացի զինվորականների և Ադանայի ամերիկյան հյուպատոսարանի դիվանագետների ընտանիքները: Նրանց ուղևորության ծախսերը կհոգա ԱՄՆ-ի կառավարությունը:
Հինգշաբթի Ելենա Վեսնինան և Եվգենիա Ռոդինան չկարողացան դուրս գալ US Open-ի 3-րդ շրջան:
«Հարգելի պարոն, ես շատ շնորհակալ եմ, որ հավատում եք, որ ՀՀԿ-ն 2017թ. խորհրդարանական ընտրություններում հաղթելու է: Եթե դուք արդեն ասում եք, որ սահմանադրական բարեփոխումները կյանքի կոչելու դեպքում Սերժ Սարգսյանը կմնա Հանրապետական կուսակցության ղեկավար և կշարունակի ղեկավարել երկիրը, նշանակում է՝ հավատում եք, որ ընտրություններում հաղթելու է Հանրապետական կուսակցությունը: Ես շատ շնորհակալ եմ դրա համար, բայց մենք ազատ մրցակցության կողմնակից ենք»:
Պետական բոլոր մարմիններն ու գերատեսչությունները կազմ ու պատրաստ են՝ արագ եւ հավասարակշիռ որոշումներ կայացնելու` սցենարով նախատեսված ցանկացած իրավիճակում: Գնահատականը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանինն է:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հակոբյանը շեշտում է, որ «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում երկիրը բերված է բարձր աստիճանի մարտական պատրաստականության:
US Open-ի 4-րդ օրը Միխայիլ Յուժնին պարտվեց Ջոն Իզներին:
«Բարսելոնայի» նախկին դարպասապահը շարունկում է ըմբռնել Լուի Վան Գալի փիլիսոփայությունը փոխարինող կազմում: Դե Խեան, ում տրանսֆերը «Ռեալ» ձախողվեց, ընդգրկվել է «կարմիր սատանաների» Չեմպիոնների լիգայի հայտացուցակում:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումները՝ ուղիղ ինտերնետային հեռարձակմամբ:
Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանն այսօր հրավիրված ասուլիսում ասաց, որ նոր Սահմանադրությունը չի օգնի աշխատատեղերի խնդիրը լուծելուն:
Երեկ, 2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի շրջանակներում Իտալիայի հավաքականը տանը հաղթեց Մալթային (1:0), Հոլանդիան պարտվեց Իսլանդիային (0:1), Ղազախստանը արտագնա խաղում զիջեց Չեխիային (1:2), իսկ Բելգիան հաղթեց Բոսնիայի և Հերցոգովինայի հավաքականին (3:1):
«Հակառակորդը չի կարողանում հաղթել ԶՈՒ-ին և իր չարությունը թափում է քաղաքացիական անձանց վրա»,- ասել է Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի 5 խաղաղ բնակիչների վիրավորվելու մասին հարցին:
Նաև տեղեկացրեց, որ գիշերը ժամը 2-ից սկսած Ավան թաղամասում հայտարարվելու է պարեկային ժամ, որը տևելու է լուսաբաց: «Բոլոր նրանք, ովքեր կլինեն դրսում, ոստիկանները փորձելու են ուղղել դեպի տուն»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ, տարբեր կուսակցություններով անցած եւ ի վերջո ՍԴՀԿ կուսակցաշինությանը լծված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը լքել է ՍԴՀԿ ղեկավար շարքերը:
Փախստականների հանկարծակի մակընթացությունը ներեվրոպական տագնապի է վերածվել. երկրներն իրար հետ բանակցում են փախստականներին ընդունելու չափաբաժինները բաշխելու եւ մանաւանդ դրանց համարժեք բյուջեները համաեվրոպական կառույցներից գանձելու առումով։
Ասում են անգամ, որ երբ Արթուր Ղազարյանին բուժմասից ինչ-որ տեղ են տեղափոխում, այդ պահին շարժը ՔԿՀ-ում կանգնեցնում են։ Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանությունից հետո, ինչպես հայտնի է, բերդում և գողական աշխարհում լիքը չպարզված հաշիվներ կան:
24-ամյա երիտասարդը մեղադրվում է 16 տարի չլրացած կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ:
Ներկայացնենք հերթական տեսահոլովակը, որը պատմում է նորաձևության էվոլյուցիայի մասին վերջին 100-ամյակում:
Հարավային Շաոլին տաճարի վանական Շի Լիլյանը գերթե 125 մետր է անցել ջրի մակերևույթի վրայով ու այդկերպ նոր համաշխարհային ռեկորդ սահմանել, հայտնում է The Telegraph-ը:
Նա` հանդիսանալով անհատձեռնարկատեր, իրենց կրպակում համակարգչային տեխնիկայի միջոցով, տարբեր ինտերնետային կայքերից ներբեռնել և խտասկավառակների վրա ձայագրել է պոռնոգրական բնույթի տեսաֆիլմեր, որոնք, քննությամբ չպարզված պայմաններում, 500 դրամ գումարով իրացրել է գործով չպարզված անձանց, իսկ թվով 4 հատ պոռնոգրական բնույթի տեսանյութեր պարունակող խտասկավառակներ հայտնաբերվել են ոստիկանության աշխատակիցների կողմից` դեպքի վայրի զննության ընթացքում: