Բաժիններ՝

Աշխարհի ամենասարսափելի գերեզմանատները

Highgate Cemetery (Լոնդոն, Մեծ Բրիտանիա)- Այս գերեզմանոցը հայտնի է նրանով, որ այնտեղ թաղված են Չարլզ Դիքենսը, Կարլ Մարքսը և այլ հայտնի մարդիկ: Նաև նրանով, որ իբր այնտեղ է ապրում Հայթեյթյան վամպիրը, 2.5 մետրանոց արարած, որը մարդկանց վրա հարձակվում է 1960-ականների վերջերից: 1970-ական թթ. դրան, իրոք, հավատում էին, նույնիսկ մի քանի անգամ կազմակերպել են մասսայական հարձակումներ խեղճ վամպիրի վրա. դա արել են ուրբաթ օրը, ամսի 13-ին:

1

Western Burial Ground (Բալտիմոր, ԱՄՆ)- Այս գերեզմանատանն է թաղված Էդգար Պոն, նաև՝ «Քեմբրիջի գանգը»: Ասվում էր, որ գանգը պատկանում է ինչ-որ քահանայի, որի հետ ակնհայտորեն ինչ-որ բան այն չի եղել, որովհետև նրա գերեզմանից միշտ ինչ-որ ճիչեր են լսվել: Գանգը զմռսում են ցեմենտով, որպեսզի խլացնեն այդ ճիչերը, բայց շատերն ասում են, որ ճիչերը երբեմն լսելի են նույնիսկ այսօր: Եվ դրանցից շատերը լսվում են քարե գլխից:

2

Արքաների հովիտ (Լուքսոր, Եգիպտոս)- Այս հայտնի հովիտում թաղված են եգիպտական առաջնորդները՝ սկսած Թութենհամոնից: Մարդիկ կարծում են, որ երբ հնագետները քանդում-հանում են հերթական դագաղը, բաց են թողնում նաև ուրվականի:

3

Cemetery Hil (Գետիսբերգ, Փենսիլվանիա, ԱՄՆ)- 1863թ. Գետիսբերգի կռիվներից հետո այս շրջանում ուրվականներից ուղղակի «պրծում» չկա: Գերեզմանոցի շատ այցելուներ հաստատում են, որ տեսել ու լսել են ուրվականներին: Ուրվականներից «ամենախոսկանները» այցելուներին զգուշացրել են՝ գնալ, քանի դեռ ուշ չէ:

4

Վագանկովյան գերեզմանոց (Մոսկվա, Ռուսաստան)- Ինչպես շատ հայտնի գերեզմանոցներ, Վագանկովյան գերեզմանոցը ևս համարվում է միստիկ վայր, որտեղ կատարվում են տարօրինակ, նորմալ մարդու գլխում չտեղավորվող երևույթներ: Հետաքրքիր բաներ են տեղի ունենում նաև հայտնի դերասան Ալեքսանդր Աբդուլովի գերեզմանին: Գիշերը գերեզմանի վերևում հայտնվում է տարօրինակ ամպ, որը ստիպում է դերասանի նկարին կենդանանալ: Դա հատկապես հստակ է երևում ինֆրակարմիր լույսի տակ: Առաջին անգամ այդ երևույթը նկատել են դերասանին թաղելուց 9 օր հետո: Գերեզմանից, ասես, տաքություն է դուրս գալիս: Թափառող շներն այստեղ են գալիս ձմռանը, որպեսզի տաքանան: Այս երևույթը տարբեր կերպ են բացատրում: Որոշ մարդիկ ասում են, որ գերեզմանի վրա վառվող մոմերը տաքացնում են վեր բարձրացող օդը, ուրիշներն ասում են, որ այդպիսի բան տեղի է ունենում բոլոր «թարմ» գերեզմաններում:

5

Կա ևս մեկ վարկած. մահվանից հետո մարդու աուրան չի անհետանում: Գերեզմանի տաքությունը նշանակում է, որ կենդանության ժամանակ մարդը տարբերվել է իր էներգետիկայով: Վագանովյան գերեզմանատանը կա նաև ուրվական, որը իրական սարսափ է տարածում: Գերեզմանատանը շատ են մասսայական թաղվածները: Մի հատվածում, որտեղ այցելում են սուր զգացողությունների սիրահարները, հանկարծակի վազում է զինվորական համազգեստով մարդ: Նրա բերանը լայն բացված է, նա թափահարում է ձեռքներն ու ինչ-որ բան է ասում, որը լսելի չէ: Զինվորական համազգեստը սովորական չէ, այն պատկանում է ֆրանսիական բանակին, որն այդտեղ կռվել է 1812թ.: Կարծում են, որ օտար հողում թաղված զինվորը խնդրում է վերադարձնել իրեն հայրենիք կամ գոնե բարևել իր ազգականներին: Սակայն ֆրանսերեն արտահայտությունները միայն բերանի շարժամամբ գուշակել դեռ ոչ ոքի չի հաջողվել:

Boot Hill (Թոմբսթոուն, Արիզոնա)- Այս գերեզմանոցը հետաքրքիր է նրանով, որ այնտեղ արվել է լուսանկար, որի վրա հայտնվել է շատ փոքրիկ տղամարդ՝ երկարավուն գլխարկով, ձեռքին՝ դանակ: Իսկ լուսանկարիչը հաստատում է, որ լուսանկարելու պահին այդտեղ ոչ-ոք չի եղել:

6

Glasnevin Cemetery (Դուբլին, Իռլանդիա)- Այս գերեզմանատանն ապրում են միանգամից մի քանի ուրվականներ, իսկ դրանցից ամենահետաքրքիրը շան ուրվականն է, որ ժամանակ առ ժամանակ այցելում է տիրոջ գերեզմանին: Ասում են, որ այդ շունը սովից է մահացել հենց տիրոջ գերեզմանին, որը հանկարծամահ է եղել ու շանը մենակ թողել:

7

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս