Բաժիններ՝

Երիտասարդն ինտերնետից պոռնոգրական բնույթի տեսաֆիլմեր է ներբեռնել, ձայնագրել և վաճառել 500 դրամով

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ երիտասարդը մեղավոր է ճանաչվել պոռնկագրական նյութեր տարածելու մեջ: Նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք 200.000 դրամի չափով:

Նախկինում չդատապարտված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա` հանդիսանալով անհատձեռնարկատեր, իրենց կրպակում համակարգչային տեխնիկայի միջոցով, տարբեր ինտերնետային կայքերից ներբեռնել և խտասկավառակների վրա ձայագրել է պոռնոգրական բնույթի տեսաֆիլմեր, որոնք, քննությամբ չպարզված պայմաններում, 500 դրամ գումարով իրացրել է գործով չպարզված անձանց, իսկ թվով 4 հատ պոռնոգրական բնույթի տեսանյութեր պարունակող խտասկավառակներ հայտնաբերվել են ոստիկանության աշխատակիցների կողմից` դեպքի վայրի զննության ընթացքում:

Մինչև դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցել է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Մեղադրանքը պաշտպանող դատախազն արագացված կարգով դատաքննություն անցկացնելու դեմ չի առարկել: Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:

Որպես ամբաստանյալի անձը դրականորեն բնութագրող հանգամանք, դատարանը հաշվի է առել նրա՝ նախկինում դատապարտված չլինելու հանգամանքը: Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտվել այն, որ նրա խնամքին է գտնվում մինչև 14 տարեկան երկու երեխաները:

Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է համարվել կատարած հանցանքի համար զղջալը:
Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս