
«Զենիթի» մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը դատավորին հրելու համար որակազրկվել է 6 խաղով

Տեխնիկական գոտուց դուրս գալու համար պորտուգալացի մասնագետին տուգանել են 10 հազար ռուբլով:
«Պաշտոնական անձին դիտավորյալ հրելու համար որոշում է կայացվել որակազրկել Վիլաշ-Բոաշին 6 խաղով,- ասել է КДК -ի ղեկավար Արթուր Գրիգորյանցը:
Արձանագրության մեջ գրված էր, որ նա դուրս է եկել տեխնիկական գոտուց: Որոշում է կայացվել տուգանել նրան 10 հազար ռուբլով»:
Երկրպագուների կողմից ցենզուրայից դուրս խոսքեր վանկարկելու համար «Զենիթը» տուգանվել է 20 հազար ռուբլով:
«Վանկարկումներն ուղղված են եղել «Զենիթի» մարզչի հասցեին»,- նկատել է КДК-ի ղեկավարը:
Վիլաշ-Բոաշը ներողություն է խնդրել դատավորներից:
Պորտուգալացին հեռացվել էր դաշտից «Կռիլյա Սովետովի» հետ խաղի ժամանակ դատավոր Իվան Սարաևին հրելու համար:
Խաղն ավարտվել էր «Զենիթի» տնային պարտությամբ` 1:3:
Պատրաստեց Անի Գաբուզյանը