
Հայտնի է, թե ով է սպասարկելու Հայաստան-Դանիա հանդիպումը

Հայտնի է դարձել, թե ով է սպասարկելու սեպտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունենալիք Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Դանիա հանդիպումը:
ՀՖՖ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ խաղը կսպասարկի նորվեգական մրցավարական անձնակազմը՝ Սվեյն Օդդվար Մոենի գլխավորությամբ:
Նրա օգնականները կլինեն Կիմ Թոմաս Հագլունդը և Ֆրանկ Անդասը: Չորրորդ պաշտոնյան է Սվեն Էրիկ Միդտյելը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Կեն Հենրի Յոնսենը և Սվեյն Էրիկ Էդվարսենը:
Սիրարփի Աղաբաբյան