![](/banners/BeFunky-design.jpg)
Շաոլինի վանականը ջրի վրայով քայլելու համաշխարհային ռեկորդ է սահմանել
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/950922842.jpg)
Հարավային Շաոլին տաճարի վանական Շի Լիլյանը գերթե 125 մետր է անցել ջրի մակերևույթի վրայով ու այդկերպ նոր համաշխարհային ռեկորդ սահմանել, հայտնում է The Telegraph-ը:
Շի Լիլյանը ջրի վրայով տեղաշարժվել է ոչ մեծ տախտակների վրայով, որոնք գցված են եղել ավելի քան 120 մետր:
Վանականը ճանապարհը հաղթահարել է 50 վայրկյանում:
Տղամարդը առաջին անգամ չէ, որ ռեկորդ է սահմանում: Անցած տարի նա հաղթահարել էր 118 մետր: