Բաժիններ՝

«ԱՄՆ-ում կամ Եվրոպայում կրթություն ստացող մարդիկ ավելի խորքային գիտելիքներ են ստանում, քան մեզ մոտ կամ ՌԴ-ում». Պավել Բարսեղյան

Կիսահաղորդչային չիպերի նախագծման բնագավառի միկրոէլեկտրոնիկայի մասնագետ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պավել Բարսեղյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց՝ որպեսզի և՛ տնտեսությունը, և՛ մարդիկ, և՛ մշակույթը զարգանան, կապ չունի՝ Սահմանադրությունը լավն է, թե վատը, ըստ նրա՝ հարցն այն է՝ կապ ունե՞ն Սահմանադրությունն ու կյանքը իրար հետ, թե՞ ոչ.

«Եթե կյանքը չի համապատասխանում Սահմանադրությանը, ուրեմն՝ ներքին օրենքներն են ղեկավարում. հեռախոսային զանգը, կարծիքը, կաշառքը և այլն: Արդյունաբերության զարգացման իմաստով՝ ոչ մի տարբերություն չկա՝ հին ու նոր Սահմանադրությունների մեջ, երկուսն էլ դրա հնարավորությունը տալիս են»:

Գիտության, տեխնոլոգիաների զարգացման ճանապարհին նա տեսնում է բազմաթիվ խոչընդոտներ. «Առաջին հերթին դրսում աշխատելու երկար փորձ ունենալով, տեսնելով մրցակցային մթնոլորտը, կասեմ, որ ներսում շատ-շատ բաների նկատմամբ վերաբերմունքը իրականությանը չի համապատասխանում: Եթե տարիներ առաջ ԽՍՀՄ ֆոնի վրա մեր մասնագետները լավն էին, ապա հիմա այդպես չէ:

Միայն այն փաստը որ վերջին 25-30 տարում ոչ մի լուրջ բան չի եղել, այդ որտեղի՞ց պետք է լավ մասնագետները ստեղծվեին: Մեզ մոտ մարդկանց հիմնական լավ հատկությունը հետաքրքրասիրությունն է, ոչ թե շատ գիտելիքը: Եթե ֆորմալ տեսանկյունից մոտենանք, ապա Ամերիկայում կամ Եվրոպայում կրթություն ստացող մարդիկ ավելի խորքային գիտելիքներ են ստանում, քան մեզ մոտ կամ Ռուսաստանում: Մեզ մոտ սովորեցնում են ոչ թե առանձին փաստերը, այլ դրանց իմաստավորումը, մոտեցումը փաստերին: «Սինոփսիսի» գծով աշխատողը և՛ այստեղ, և՛Ամերիկայում, նախապատրաստվում են միայն նրա համար, որ «Սինոփսիսի» ստեղծած գործիքները կարողանան աշխատեցնել, այնինչ ուսուցման նպատակը պետք է լիներ այն, որ սովորեցնեին, թե գործիքն ինչպես է պետք պատրաստել: Եթե գործիքը պատրաստելու ձևը մարդ իմանա, այլ ոչ թե կիրառումները, ապա այդպես ավելի էֆեկտիվ կլիներ»:

Կարդացեք նաև

Նրա կարծիքով՝ ամենամեծ հաջողության հասած հայերն անպայման կրթվել, աշխատել են ուրիշ միջավայրում. «Մեր և մեր երկրի հիմնական թերությունն այն է, որ մենք ինքնուրույն միջավայր չենք կարող ստեղծել ո՛չ արդյունաբերական, ո՛չ գյուղատնտեսական, ո՛չ կրթական, ո՛չ գիտական, և դա կապ չունի ֆինանսավորման հետ: Ֆինանսավորումը նշանակություն ունի, բայց հարցի արմատը լրիվ այլ տեղ է: Եղել են դեպքեր, երբ ես դրսից գործեր եմ բերել Հայաստան և շատ բարձր դիրքի մարդկանց հետ խոսելիս, որոնք պետք է այդ գործն անեն, տեսանկյունը սա է՝ այն ո՞ր գործն է , որ հայը չի կարող անել, բայց գործի 90 տոկոսից անտեղյակ են»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս