Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ փոքրիկ Սերյոժայի մարմինը Գյումրի տեղափոխելու ժամանակ ճանապարհին միացել է 70 ավտոմեքենա, որոնց վրա փակցված են եղել փոքրիկ Սերյոժայի լուսանկարները:
Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում այս պահին շարունակվում է փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը: Ավետիսյանների ընտանիքի հարազատները սգում են փոքրիկի մահվան համար:
Հայաստանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին չէր մասնակցել նաեւ վերջին տարիներին, ինչը, որպես կանոն, պատճառաբանվում էր մասնակցության հետ կապված մեծ ծախսերով:
Եվրոպական միությունն աջակցում է Հայաստան վերադարձած միգրանտների վերաինտեգրմանը Հայաստանում: «Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպության «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրն իրականացվել է Եվրամիության ֆինանսավորմամբ Հայ օգնության միության և «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ համատեղ:
Դավութօղլուն հնարավոր է համարել, որ երկու (հնագույն) ժողովուրդները կկարողանան հանգել փոխըմբռնման ու համատեղ նայել ապագային:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը:
Գյումրիում իրականացված սպանդի գործով հրապարակային դատական գործընթացն անցկացվելու է Հայաստանում:
Ապրիլի 24-ին Դարդանելում պատասխան նախագիծ իրականացնելն ամոթալի է
«Ղարաբաղի հարցն այնպես չլուծվեց ԵՏՄ շրջանակում, ինչպես Բաքուն կցանկանար: Իրականում ՀՀ-ն ԵՏՄ անդամ չպետք է դառնար, քանի որ ուներ սահմանային խնդիր»,- ասաց Նավասարդյանը: Վերջինիս համոզմամբ՝ որևէ մեծ պետության ձեռնտու չէ լարվածությունը, առավել ևս՝ լայնածավալ ռազմական գործողություններն այս գոտում: «Սակայն բլից հարված կարող է լինել, և դրանից եմ ես վախենում: Այսինքն` ոչ թե վախենում եմ, որ Ադրբեջանը տոտալ պատերազմ կհայտարարի Հայաստանի դեմ, այլ բլից կհարվածի»,- նշեց Արման Նավասարդյանը` ավելացնելով, որ ՀՀ իշխանությունները պետք է դիմակայեն հենց այդ սպառնալիքներին:
Վաղը Բեռլինում տեղի կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Խորհրդատվական խումբը ներկայացված տեղեկատվության վերլուծության արդյունքում՝ ելնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորին ներկայացվող անձնական և մասնագիտական բարձր որակական հատկանիշների վերաբերյալ պահանջներից, Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին ներկայացվելիք դատավորի երեք թեկնածուների վերաբերյալ կարծիք է հայտնել առ այն, որ թեկնածուներից երկուսը՝ Արայիկ Ղազարյանը և Արմեն Հարությունյանը, բավարարում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորին ներկայացվող պահանջներին:
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը կուսակցության անդամների հետ մեկնել է Գյումրի՝ մասնակցելու փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրավեր է ուղարկել անգամ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ նախապես իմանալով, որ այն մերժվելու է:
Moody’s Investors Service վարկանիշային գործակալությունը երեկ իջեցրել է հայկական երկու բանկերի՝ ՎՏԲ Հայաստան բանկի և Արդշինբանկի վարկանիշները։
Հայ մշակութային հանրությունը ողջ հայության հետ խնկարկում է Գյումրիի անմեղ զոհերի հիշատակը…
«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իր անկեղծ ցավակցություններն է հայտնում հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Գյումրիում անմեղ ընտանիքի սպանության արդյունքում վիրավորված և հունվարի 19-ին մահացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հարազատներին և կիսում հայ ժողովրդի անսահման վիշտը»:
«Նման բան չի լինի, քանի որ դա որոշում է ոչ թե Երևանը, այլ Մոսկվան: Այնպես որ, չարժե այդ սցենարը դիտարկել նույնիսկ: Մոսկվան չի հրաժարվի այդ բազայից»,- Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման պահանջի մասին ասում է քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը:
«Տպավորություն է, որ ձեզանից շատերը ավելի շատ հետաքրքրված էին Պերմյակովի շահերի պաշտպանությամբ կամ ձեր գործընկերով: Եվս մեկ անգամ կրկնում եմ` իմ ամեն մի արարքը բացատրություն ունի: Ուղղակի ձեզնից ոչ ոք չուզեց դրանք իմանալ և հասկանալ: Անչափ շնորհակալ եմ բոլորիդ, իսկապես շնորհակալ եմ իմ ընկերներին, ովքեր հոյակապ մեկնաբանություններ են գրել ու էլի իմ կողքին են»,- գրում է Թամարա Յայլոյանը:
Գազային պայմանագրերով Ուկրաինայի ընդհանուր պարտքը կազմում է 2.44 միլիարդ դոլար:
Ահաբեկիչներն իրենց այդ վերջնագիրն արդեն ավանդաբար հեռուստաուղերձի միջոցով տեղադրել են համացանցում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնորդները պլանավորել են հունվարի վերջին հանդիպել Աստանայում:
ԱԹՍ-ը շարժվել է արագորեն, ոստիկաններին չի հաջողվել հայտնաբերել սարքը:
Արդյունքները բավականին անսպասելի են: Այսպես՝ համացանցում հարցմանը մասնակցած 31 285 մարդկանց 82%-ը գտնում է, որ ռուս զինվորին պետք հանձնել ՀՀ իշխանություններին, 13%-ը դեմ է, 5%-ը դժվարացել է պատասխանել: Հեռախոսային հարցմանը մասնակցել է 377 մարդ, որոնց 82%-ը կրկին կողմ է արտահայտվել, իսկ 18%-ը՝ դեմ:
ժամկետային վերջին զինծառայողները 102-րդ ռազմաբազան կլքեն 2016 թվականի գարնանը:
Դիվանագիտական երկու նախաձեռնությանն ԱՄՆ-ի աջակցելը հասկացնել է տալիս, որ փոխվել են քաղաքացիական պատերազմի դադարեցման ուղիների հանդեպ նրա հայացքները:
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է լինելու փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություներին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայատաարել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը:
Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 4-րդ դատարանը վերացրել է Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի արտասահման մեկնելու վրա դրված արգելքը:
ԵՄ-ի Խորհուրդը միաձայն հրաժարվել է կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները:
2008 թվականի ճգնաժամի պատճառով գործազուրկ է դարձել ավելի քան 61 միլիոն մարդ: