
Ֆրանսիայում ՌԴ դեսպանը հաստատել է «Սու-24»-ի երկրորդ օդաչուի փրկության մասին լուրերը

Ֆրանսիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Օռլովը հաստատել է թուրքական ռազմաօդային ուժերի կողմից խոցված ռուսական «Սու-24» ռմբակոծչի երկրորդ օդաչուի փրկության մասին լուրերը:
Ֆրանսիական «Էրոպ-1» ռադիոկայանի եթերում ռուս դիվանագետը հայտնել է, որ օդաչուին փրկել են սիրիական բանակի մարտիկները ու մոտ օրերս նա կտեղափոխվի Լաթաքիայում ռուսական ավիաբազայի տարածք:
«Օդաչուներից մեկը վիրավորվել է կատապուլտ կատարելիս ու գազանաբար սպանվել է գետնի վրա ջիհադիստների կողմից, երկրորդին հաջողվել է փրկվել, ու նրան, ըստ վերջին տեղեկությունների, օգնել են սիրիական բանակի ստորաբաժանումները: Նրան պետք է տեղափոխեն ռուսական ռազմաբազա»,- պատմել է դեսպանը: