Բաժիններ՝

Ֆրանսիայի հյուսիսում ավարտվել է պատանդներին ազատ արձակելու օպերացիան

Ֆրանսիացի ոստիկաններն ավարտել են Ռուբայում պատանդներին ազատ արձակելու օպերացիան: Ինչպես հայտնում է Reuters-ը, հանցագործներից մեկը, ով հարձակվել է բանկի տնօրենի ընտանիքի վրա, սպանվել է:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ ևս մեկ հանցագործ ձերբակալվել է, երրորդ հարձակվողին հաջողվել է թաքնվել:

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություններ հաղորդվեցին այն մասին, որ Ֆրանսիայի հյուսիսում՝ Բելգիային սահմանակից քաղաքում, անհայտ անձինք ներխուժել են տներից մեկը՝ գողության նպատակով:

Ընտանիքը չարագործներին դիմադրություն չի ցուցաբերել: Այս մասին հայտնել են քաղաքի օպերատիվ ծառայությունները:
Իշխանությունները տեղի ունեցածը որպես ահաբեկչություն չեն դիտարկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30