Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները խաթարվել են. Մեդվեդև
Թուրքիայի գործողությունները, որը խոցել է ռուսական «Սու-24»-ը, հանգեցրել են նրան, որ խաթարվել են երկարատև բարիդրացիական հարաբերությունները Ռուսաստանի ու Թուրքիայի միջև, այդ թվում՝ տնտեսական ու մարդասիրական ոլորտներում, այդ վնասը դժվար կլինի լրացնել, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այս մասին նշված է ՌԴ կառավարության կայքում:
ՌԴ վարչապետը Հարավարևելյան Ասիա կատարած ուղևորությունից հետո Եկատերինբուրգ ժամանելիս լրագրողներին մեկնաբանել է այն իրադարձությունները, որոնք կապված են եղել ռուսական ինքնաթիռի հետ:
Մեդվեդևը «ռուսական ինքնաթիռը խոցած թուրքական իշխանությունների գործողությունների հետևանքներից» մեկը նշել է Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների սրումը:
Ռուս վարչապետի խոսքով՝ նման հետևանքները չեն կարող արդարացվել «ոչ մի շահերով, ներառյալ պետական սահմանների պահպանությամբ»:
Բացի այդ՝ Մեդվեդևը հայտարարել է, որ Անկարան պատպանում է ԴԱԻՇ-ի ահաբեկիչներին: Նրա խոսքով՝ կան տեղեկություններ, որոնք վկայում են մի շարք թուրք պաշտոնատար անձանց կողմից այդ կազմակերպության կողմից նավթամթերքի մատակարարման հարցում ունեցած շահագրգռությունը: