«ԵՄ-ն այլևս չի կարող փախստականների սպաստան տրամադրել». Ֆրանսիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ Եվրոպան այլևս չի կարող ընդունել փախստականներ Մերձավոր արևելքից ու պետք է ուժեղացնի իր սահմանների պահպանությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Դա չի նշանակում, որ ես քննադատում եմ Գերմանիային: Գերմանիան արել է իր ընտրությունը, սակայն այն պետք է գիտակցի իր պատասխանատվությունը»,- նշել է Վալսը լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով՝ Ֆրանսիան ու Բելգիան պետք է դադարեցնեն փախստականներին ապաստանի տրամադրումը ակնհայտ պատճառներով:
Ֆրանսիայի վարչապետը նշել է, որ Ֆրանսիան մտադիր է կատարել 2015-2016թթ. մինչև 30 հազար փախստականի ընդունման իր պարտավորությունները, սակայն ընդգծել է, որ ֆրանսիացիները գիտեն նաև այն մասին, որ Փարիզի ահաբեկչության որոշ հեղինակներ երկիր են ժամանել հենց փախստականների շարքերում գտնվելու միջոցով: