Բաժիններ՝

Չիկագոյում ոստիկանությունը 16 փամփուշտ է արձակել սևամորթ դեռահասի վրա

Չիկագոյում բնակիչները բողոքի ցույցի են դուրս եկել համացանցում հրապարակված տեսանյութից հետո, որտեղ ցուցադրված է, թե ինչպես են ոստիկանները գնդակահարում 17-ամյա սևամորթ Լակուանա Մակդոնալդին:

Դեպքը տեղի է ունեցել Չիկագոյում հոկտեմբերին, հայտնում է korrespondent.net-ը: Ոստիկանները հետապնդել են դանակով փողոցով քայլող դեռահասին: Ավելի վաղ ոստիկանությունը պնդում էր, թե տղան շրջվել է դեպի սպաների կողմը, որոնք նրա ուղղությամբ կրակ են բացել՝ ելնելով ինքնապաշտպանությունից:

1717741

Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է տղան քայլում ոստիկանների կողքով, երբ նրանցից մեկն առաջին կրակոցն է արձակում: Դրանից հետո դեռահասն ընկնում է ասֆալտին, իսկ ոստիկանները շարունակում են կրակել նրա ուղղությամբ:
Տղայի մարմնում հայտնաբերվել է 16 փամփուշտ:

1717742 1717738

Թեև դեպքը տեղի է ունեցել 1 ամիս առաջ, տեսագրությունը հրապարակվել է միայն այսօր: Կրակ բացած ոստիկան Ջեյսոն վան Դայկին սպանության մեղադրանք է առաջադրվել:
Տեսանյութի հրապարակումից հետո Ռուզվելտի ու Հոլստեդի փողոցների խաչմերուկում հավաքվել են ցուցարարներ, որոնք փակել են փողոցը: Նրանք վանկարկել են «Տասնվեց փամփուշտ» արտահայտությունը:

1717744 1717739 1717738

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս