
Հունգարիայում հայտնաբերվել է ռումբերի արտադրության լաբորատորիա

Հունգարիայի իրավապահները ձերբակալել են մի ավտոմեքենա, որը շարժվել է երկրի մայրաքաղաք Բուդապեշտի ուղղությամբ: Մեքենայում հայտնաբերվել են պայթուցիկ ու զինամթերք, այդ թվում՝ ինքնաձիգներ, խլացուցիչներ: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով երկրի հակաահաբեկչական գերատեսչության ղեկավարին:
Մեքենայում գտնվող 4 անձինք ձերբակալվել են: Ավելի ուշ անցկացված խուզարկության արդյունքում հաջողվել է հայտնաբերել ռումբերի պատրաստման լաբորատորիա:
Հաղորդվում է, որ հայտնաբերված նյութերը բավարար են եղել մեծ թվով պայթուցիկներ պատրաստելու համար:
Ոստիկանությունը նաև ձերբակալել է 2 մարդու, ովքեր գտնվել են լաբորատորիային կից կայանված ավտոմեքենայում, որտեղ հայտնաբերվել են ինքնաձիգներ ու փամփուշտներ:
Երկու կասկածյալները պաշտոնապես կալանավորվել են:
Հունգարիայի իշխանությունները դեռ ոչ մի հայտարարություն չեն արել՝ կապված բանի հետ, թե արդյոք ձերբակալվածները պատկանել են որևէ ահաբեկչական խմբավորման: