Բայց երբ ասվում է` «ճգնաժամ», դա մի կողմից՝ կարող է իսկապես խուճապ առաջացնել, եւ մարդիկ վազեն բանկոմատների մոտ` իրենց փողերը հանելու, իսկ մյուս կողմից` ստիպում է պետություններին ու նույն բանկերին արտակարգ միջոցներ ձեռնարկել: Ինչը, ի վերջո, տեղի ունեցավ: Հիմա համաճարակն է:
Կարեն Անդրեասյանի հրաժարականից ժամեր անց ՄԻՊ բազմաթիվ թեկնածուների անուններ էին շրջանառվում, սակայն քաղաքական վերնախավում լավ գիտեն, որ հաջորդ ՄԻՊ-ի անուն-ազգանունը հայտնի է միայն մի հոգու, որն այժմ վայելում է ՄԻՊ-ի տեղի համար հայտարարված մարտերի հաճույքը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի դեմ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանը չի պատրաստվում դիմում ներկայացնել Աժ էթիկայի հանձնաժողով։ Երեկ նա այդ մասին ասել է մեր թղթակցի հետ զրույցում։ Փոխարենը նման դիմում էթիկայի հանձնաժողով երեկ ներկայացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
Հունվարի 14-ի ժամը 10.00-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 948 դեպք, որից 796-ը` 0-18 տարեկան: Թոքաբորբով հոսպիտալացվածները 422-ն են, որից 199-ը` 0-18 տարեկան։ Սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացվել է 144 հղի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ 4 երիտասարդները հիվանդանոցներ են տեղափոխվել Ալեք Մանուկյան փողոցի 15ա շենքում տեղակայված «Աֆրոդիտե» դիսկո-ակումբից, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք, ինչն էլ ավարտվել է 4 երիտասարդների դանակահարությամբ:
Նվազագույնը 4 մարդ է զոհվել Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունների հետևանքով, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում ուժեղ քամիներ են: Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում սաստիկ բուք է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի ոստիկանական տեղամասի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ըստ ճշտված տեղեկությունների, սպանվել է նվազագույնը 5 մարդ: Ավելի վաղ հաղորդվում էր 2 զոհի մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նման անհրաժեշտություն առաջանալու դեպքում հնարավոր որոշման մասին պատշաճ կերպով կիրազեկենք։
Հիվանդության սկզբնական շրջանում կամ թեթև ընթացքի դեպքում բուժումը կարող է իրականացվել ամբուլատոր՝ նախածննդյան հսկողությունն իրականացնող բժշկի ամենօրյա հսկողության պայմանով:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ոտնաթաթերի խնդիրը կանանց համար ամենատհաճ խնդիրներից մեկն է, քանի որ հատկապես ամռանը գեղեցիկ ոտքեր ունենալը և՛ հաճելի է, և՛ ցանկալի: Ձեզ ենք ներկայացնում մի հնարք, որը կօգնի հարթեցնել կրունկների ճաքերը: Եթե ոտնաթաթերը խիստ ճաքճքած են, ապա այս պրոցեդուրան մի քանի անգամ պետք է կրկնել:
«Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ ֆիլմը, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Դակոտա Ջոնսոնն ու Ջեյմի Դորնանը, 6 անգամ առաջադրվել է «Ոսկե մորի» հակամրցանակի, հայտնում է The Washington Post-ը:
Microsoft ընկերությունը խոստացել է մոտ ապագայում ավելացնել անվճար տեսազանգեր Skype-ում՝ նախատեսված iOS-ի, Android-ի ու Windows 10-ի բջջային վարկածի համար, հայտնում է Mashable-ը:
Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հայրենի Ֆունշալ քաղաքում տեղադրված արձանի վրա անհայտ անձանց կողմից կարմիր ներկով գրություն է թողնվել
Պորտուգալիայում մեկնարկել են «Ստալինի բազմոցը» ֆիլմի նկարահանումները, որտեղ ֆրանսիացի հայտնի դերասան ժերար Դեպարդիեն մարմնավորում է գլխավոր հերոսին: Ֆիլմի ռեժիսորը Ֆաննի Արդանն է, հայտնում է RIA Novosti-ն:
«You!» ամսագիրն առաջարկում է փորձված միջոցներ և ճիշտ մոտեցում՝ հարստությունը մեր կյանք բերելու համար:
2015թ. սեպտեմբերի 27-ին Մալաթիայում գտնվող վարագույրների վաճառքի տաղավարում տեղի ունեցած սպանության գործով նախաքննությունն ավարտված է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:
Սովորաբար, օրական 100 մազ կորցնելը նորմալ է, սակայն, եթե նկատել եք, որ ձեզ մոտ ակտիվ մազաթափություն է սկսվել, ապա խորհուրդ ենք տալիս օգտվել մեր առաջարկած բաղադրատոմսից:
Լիբանանում գործող Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Հայ երիտասարդաց ընկերակցության» (ՀԵԸ) «Արին» պարախմբի ղեկավար և պարուսույց Գայանե Մածունյանի հետ մեր զրույցի ընթացքում խոսեցինք ոչ միայն պարախմբի հաջողությունների մասին, այլև սփյուռքում ծնված և մեծացած երիտասարդների՝ Հայաստանի մասին պատկերացումների:
Կատուները հրաշալի կենդանիներ են: Նրանք լավ ընկերներ են, և նրանց հետ զվարճալի է: Իսկ մենք սովորաբար նրանց ընդունում ենք՝ որպես սովորական ընտանի կենդանի՝ մոռանալով այն մասին, որ նրանք լավագույն թերապևտներն են, որոնք կարողանում են բուժել:
Asekose.am-ի հյուրը դերասան Սարգիս Գրիգորյանն է:
«Բանակցական փուլում ենք ու հույս ունենք, որ շուտով Մովսիսյանի տրանսֆերի մասին կհայտարարվի». ԿասպարԻնչպես արդեն տեղեկացրել էին, ամերիկյան մամուլը գրում էր, որ տեղափոխությունը գրեթե համաձայնեցված է:
Եթե տոներից հետո զգում եք, որ լյարդը ծանրացել է և դժվար է աշխատում, ապա ժամանակն է փրկել այն բնական ըմպելիքի միջոցով:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 12-ին, գիշերը ժամը 3-ին, Արարատ քաղաքի Արարատյան զանգվածի 3-րդ շենքից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Արթուր Ա.-ն:
ԵՄ երկրների միջև փախստականների բաշխման ծրագրի շրջանակում Լեհաստան կարող է գնալ Վարշավայի կողմից գրանցված 7 հազար անձանցից առավելագույնը 400-ը:
Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսին դուր է գալիս մարզչական փոփոխության փաստը:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ` բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Արամ Մ.-ն, ով հունվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի և 324 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքներով:
Ողջ աշխարհում փախստականների թիվը 2015թ. հասել է 244 միլիոն մարդու, ինչը 41 տոկոսով ավելի է 2000 թվականի համեմատ: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում, որը հրապարակվել է երեկ, հայտնում է korrespondent.net-ը:
Կասեցված ժամանակահատվածում գրավատանը թույլատրվել է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են գրավատան՝ մինչև կասեցումը ծագած պարտավորությունների հետ: