
Հրաշք միջոց ոտնաթաթերի համար

Ոտնաթաթերի խնդիրը կանանց համար ամենատհաճ խնդիրներից մեկն է, քանի որ հատկապես ամռանը գեղեցիկ ոտքեր ունենալը և՛ հաճելի է, և՛ ցանկալի:
Ձեզ ենք ներկայացնում մի հնարք, որը կօգնի հարթեցնել կրունկների ճաքերը: Եթե ոտնաթաթերը խիստ ճաքճքած են, ապա այս պրոցեդուրան մի քանի անգամ պետք է կրկնել:
Այսպիսով, միջին չափի տարա վերցրեք, 1.5լ տաք ջուր լցրեք: Ջրին ավելացրեք 4ճ/գ ջրածնի պերօքսիդ, ոտքերն իջեցրեք ջրի մեջ:
Արդեն մի քանի րոպե անց այնպիսի տպավորություն կունենաք, որ մի քանի ժամ է, ինչ ոտքերը ջրի մեջ են: Պրոցեդուրայի տևողությունը կախված է ոտնաթաթերի վիճակից. որքան վատ է վիճակը, այնքան երկար թողեք ոտքերը ջրում: Ջրից հետո հատուկ քերիչով մաքրեք ոտնաթաթերը: Ապա ոտքերին գլիցերինի և քացախի խառնուրդ քսեք (մեկ սրվակ գլիցերինի մեջ կես ճաշի գդալ քացախ լցրեք):
Ջրածնի պերօքսիդով վաննաներ պետք է կատարել շաբաթը մեկ անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը