Բաժիններ՝

Ռոնալդուի արձանի վրա կարմիր ներկով գրել են՝ Messi 10

Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հայրենի Ֆունշալ քաղաքում տեղադրված արձանի վրա անհայտ անձանց կողմից կարմիր ներկով գրություն է թողնվել: Արձանի հետևի մասում, հավանաբար, արգենտինացի Լինոել Մեսիի երկրպագուները, գրել են՝ «Messi 10»:

Այս արարքը քննադատել է պորտուգալացի ֆուտբոլիստի քույրը՝ վայրենի անվանելով այն մարդկանց, ովքեր արել են դա:

Իսպանական մամուլը գրում է, որ այս քայլը կապված է երեկ տեղի ունեցած իրադարձությունների հետ, երբ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ստացավ «Ոսկե գնդակը»: Մեսսին լավագույնի համար պայքարում շրջանցել է Նեյմարին և Ռոնալդուին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031