Բաժիններ՝

Վարագույրների վաճառքի տաղավարում խանդի շարժառիթով և ամուսնական անհավատարմության պատճառով սպանության գործը դատարանում է. մեղադրվում է կնոջ նախկին ամուսինը

2015թ. սեպտեմբերի 27-ին Մալաթիայում գտնվող վարագույրների վաճառքի տաղավարում տեղի ունեցած սպանության գործով նախաքննությունն ավարտված է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել սպանված կնոջ նախկին ամուսնուն: Արտակ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 27.09.2015թ ժամը 14:00-ի սահմաններում խանդի շարժառիթով և ամուսնական անհավատարմության պատճառով սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած որսորդական դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր նախկին կնոջ՝ Հ. Դարբազյանի մարմնի տարբեր մասերին, այդ կերպով ապօրինաբար նրան զրկել է կյանքից:

Բացի սպանությունից, կնոջ նախկին ամուսինը մեղադրվում է նաև ՀՀ քրեական օրեմսգրքի 235-րդ հոդվածով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործը մակագրվել է դատավոր Ռոբերտ Պապոյանին, ով հունվարի 12-ին քրեական գործը վարույթ է ընդունել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս