
Նորույթ. Skype-ը բջջային վարկածում կավելացնի խմբակային տեսազանգեր

Microsoft ընկերությունը խոստացել է մոտ ապագայում ավելացնել անվճար տեսազանգեր Skype-ում՝ նախատեսված iOS-ի, Android-ի ու Windows 10-ի բջջային վարկածի համար, հայտնում է Mashable-ը:
Թարմացումը կսկսի գործել մի քանի շաբաթվա ընթացքում ու նվիրված կլինի Skype-ի տասնամյա հոբելյանին: Նոր գործառույթը թույլ կտա կատարել տեսազանգեր մինչև 25 օգտատիրոջ հետ միաժմանակ: Ավելի վաղ նման հնարավորություն ունեին միայն «Skype-ը բիզնեսի համար» փաթեթի օգտատերերը: Սովորական օգտատերերին հասանելի էին միայն ձայնային խմբակային զանգերը:
Microsoft-ը չի անվանում տարբեր հարթակների համար նախատեսված նորացումների ժամկետները, սակայն արդեն հիմա կա հնարավորություն փորձարկել նախնական վարկածը, եթե դրա համար գրանցվեք Skype-ի կայքում: