
«Մոխրագույնի 50 երանգները» առաջադրվել է 6 «Ոսկե մորի» հակամրցանակի

«Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ ֆիլմը, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Դակոտա Ջոնսոնն ու Ջեյմի Դորնանը, 6 անգամ առաջադրվել է «Ոսկե մորի» հակամրցանակի, հայտնում է The Washington Post-ը:
Ֆիլմը առաջադրվել է մրցանակի «Վատագույն ֆիլմ» անվանակարգում, իսկ գլխավոր դերակատարները՝ «Վատագույն դերասան» ու «Վատագույն դերասանուհի» անվանակարգերում:
Նրանց համատեղ աշխատանքը նույնպես ներկայացվել է մրցանակի «Վատագույն դերասանական դուետ» անվանակարգում:
Ուշադրությունից զերծ չեն մնացել նաև ֆիլմի ռեժիսոր Սեմ Թեյլոր-Ջոնսոնն ու ֆիլմի սցենարիստները:
Նույնքան անվանակարգերի է առաջադրվել նաև ֆանտաստիկ «Պիքսելներ» կատակերգությունը:
«Վատագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել են նաև «Յուպիտերի ծագումը», «Ֆանտաստիկ քառյակ» ու «Շոպո-կոպ-2» ֆիլմերը:
Հաղթողների անունները կհրապարակվեն փետրվարի 27-ին: