
Հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 12-ին, գիշերը ժամը 3-ին, Արարատ քաղաքի Արարատյան զանգվածի 3-րդ շենքից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Արթուր Ա.-ն, ով հունվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 207 հոդվածի (Կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը) 1-ին մասի մեղադրանքով: