Կատուները բուժիչ ուժ ունեն
Կատուները հրաշալի կենդանիներ են: Նրանք լավ ընկերներ են, և նրանց հետ զվարճալի է: Իսկ մենք սովորաբար նրանց ընդունում ենք՝ որպես սովորական ընտանի կենդանի՝ մոռանալով այն մասին, որ նրանք լավագույն թերապևտներն են, որոնք կարողանում են բուժել: Եգիպտոսում կատուներին երկրպագում էին, իսկ կատվի պատահական սպանությունը մահվան դատապարտվելու պատճառ կարող էր դառնալ:
Գիտական հետազոտությունները պնդում են, որ կատուները դրական են ազդում մարդկանց վրա, հատկապես՝ սրտանոթային խնդիրներ ունեցողների վրա:
Տասնամյա հետազոտության արդյունքում պարզվել է, որ կատու պահողները 30%-ով ավելի քիչ են սրտանոթային հիվանդություններից մահանում:
Բացի սրտանոթային համակարգի բարելավումից, կատուները նաև խթանում են ուղեղում օքսիտոցինի արտազատումը: Ինչպես հայտնի է, այս հորմոնն ակտիվ արտազատվում է ծննդաբերելիս, սա կապված է մայրական բնազդի, նրբության և սիրո հետ. ազդում է օրգանիզմում բազմաթիվ գործընթացների վրա՝ վերքերի շուտ վերականգնում, իմունիտետի ամրացում: Կատու պահողները հազվադեպ են դեպրեսիաներ ունենում և ավելի հազվադեպ են դիմում բժշկի:
Կատվի ձայնն ունի բուժիչ հատկություն: Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ կատվի ձայնն ամրացնում է մարդու ոսկրային հյուսվածքները, լավացնում է դրանք, սկսում է վերարտադրման գործընթացը:
Կատուներն անհրաժեշտ են՝
• Ալցհեյմերի հիվանդություն ունեցող մարդկանց:
• Բարձր ճնշումով տառապողներին, կատուները կարգավորոմ են ճնշումը:
• Դեպրեսիաների հակում ունեցողներին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը