
«Աֆրոդիտե» դիսկո-ակումբումից 4 երիտասարդներ ծայրահեղ ծանր վիճակում դանակահարված տեղափոխվել են հիվանդանոցներ. shamshyan.com

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը այսօր՝ հունվարի 14-ին, ժամը 02:30-ի սահմաններում, սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի Վշտունու փողոցի բնակիչ, 30-ամյա Միհրան Մարտիրոսյանը, Երևան քաղաքի Ռուստումյան փողոցի բնակիչ, 30-ամյա Ռաֆայել Գասպարյանը, իսկ թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել Երևան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 31-ամյա Էրիկ Հայրապետյանն ու Երևան քաղաքի Սարի թաղի բնակիչ, 36-ամյա Արման Մարգարյանը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ 4 երիտասարդները հիվանդանոցներ են տեղափոխվել Ալեք Մանուկյան փողոցի 15ա շենքում տեղակայված «Աֆրոդիտե» դիսկո-ակումբից, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք, ինչն էլ ավարտվել է 4 երիտասարդների դանակահարությամբ:
Մանրամասներն` այստեղ