
Տնական միջոց՝ մազաթափության դեմ

Բոլոր կանանց ամենամեծ երազանքներից մեկը գեղեցիկ և խնամված մազեր ունենալն է: Սակայն ժամանակի և եղանակի հետ մեր մազերը սկսում են վնասվել, որի արդյունքում մազաթափություն է առաջանում: Սովորաբար, օրական 100 մազ կորցնելը նորմալ է, սակայն, եթե նկատել եք, որ ձեզ մոտ ակտիվ մազաթափություն է սկսվել, ապա խորհուրդ ենք տալիս օգտվել մեր առաջարկած բաղադրատոմսից:
Այս միջոցն իսկապես պայքարում է մազաթափության դեմ: Հրաշալին այն է, որ այս խառնուրդը կարելի է պատրաստել տան պայմաններում: Ձեզ անհրաժեշտ է միայն 1 սրվակ վիտամին B6, 1սրվակ վիտամին B12, 1 գրամ վիտամին C, 2ճ/գ գերչակի յուղ, 2ճ/գ մեղր, 2ճ/գ մազերի բալզամ:
Ամբողջը լավ խառնում եք և քսում մազերին՝ դրանք լվանալուց 1 ժամ առաջ: Սկզբում քսում եք մազարմատներին, ապա հավասարաչափ տարածում եք մազերին: Հատուկ լոգանքի գլխարկ եք դնում և փաթաթում սրբիչով: Այս դիմակը շատ հեշտ է մաքրվում, յուղերը հեշտորեն անցնում են, քանի որ բաղադրության մեջ բալզամ կա:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը