Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 16-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություն և լրացում է կատարել «Ներդրումային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը» կանոնակարգ 10/04-ում:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 140 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 80 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 60 մլն դրամ:
Քաղաքայինները չեն հրաժարվում «Լիվերպուլի» ունիվերսալ կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգին ձեռք բերելու մտքից:
Երբ այդ օրերի որոշ հայ գործիչներ համագործակցում էին օսմանյան իշխանությունների հետ, հնչակյաններն ընդդիմանում էին։ Նույնիսկ նրանց պատգամավորական աթոռներ էին առաջարկում, բայց նրանք մերժում էին։ Մի՞թե հերոսություն չէր նրանց արածը։ Նրանք ֆիդայիներ չէին, ոչ էլ` թուրքերին սպանելու համար ոտքի ելած արկածախնդիրներ, այլ քաղաքական լուրջ կեցվածք ունեցող գործիչներ էին»,- ասում է Եղիկ Ջերեջյանը
«Յու Այ Թի Ի Էքսպոն» (որ Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտացված միջոցառումներ կազմակերպող ընկերությունն է), արդեն պատրաստ է տարվա իր գլխավոր միջոցառումներից մեկին` «ԴիջիԹեք բիզնես ֆորումին», որը տեղի է ունենալու հունիսի 19-20-ը` «Արմենիա-Մարիոթում»:
«El Mundo Deportivo»-ն տարածել է տեղեկատվություն, ըստ որի՝ Հարավային Կորեայի կանանց ֆուտբոլի հավաքականի ավագ Պակ Յուն Սոնը կասկածվում է տղա լինելու մեջ:
98-ամյա Քըրքորյանը մահացել է Լոս Անջելեսում: Տեղեկությունը հաստատել են նաև MGM Resorts International-ից, որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում էր Քըրքորյանին:
Իտալական «Միլանն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է, որ թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Սինիշա Միխայլովիչը:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ հունիսի 15-ին, ԱՄՆ դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 474.9 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 474.1 դրամը։
Լիբոր Շպիմրը մի քանի անգամ եղել է Հայաստանում ու Արցախում, բազմիցս ելույթներ է ունեցել Սլովակիայի հեռուստատեսությամբ՝ ի պաշտպանություն Արցախի, հեղինակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հոդվածներ։
Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի 29-րդ նստաշրջանում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը կոչ է արել մի շարք հետխորհրդային երկրների չհետապնդել հասարակական կազմակերպություններին ու քաղաքացիական ակտիվիստներին:
Հունիսի 16-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը ստորագրել են «2014թ. համար «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ֆինանսական համագործակցության մասին» hամաձայնագիրը:
Չնայած Թիֆլիսում տեղի ունեցող ջրհեղեղին, ՈւԵՖԱ-ն չի պատրաստվում տեղափոխել Եվրոպայի Սուպերգավաթի խաղը:
«Ես կենտրոնացնում եմ իմ ուժերն այն բանի վրա, որ օգնեմ Հունաստանին ու կառույցներին գտնել որոշում: Ես պատրաստ եմ անել ամեն ինչ, որ Հունաստանը մնա եվրոգոտում, ու այս օրերին շատ ուժ եմ գործադրում այդ խնդրի վրա»,- ասել է Մերկելը:
«Բանանցի» մամուլի քարտուղարությունը հաղորդում է, որ «Բանանցի» գլխավոր մարզիչ Ժոլտ Հորնյակը պայմանագրի ավարտից հետո հեռացել է երևանյան ակումբից:
Այսօր Ազգային պատկերասրահի նորանշանակ տնօրեն Արման Ծատուրյանը Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի ուղեկցությամբ ներկայացել է նոր աշխատակազմին:
«L’Equipe»-ը տեղեկացնում է, որ Բիլբաոյի «Ատլետիկի» պաշտպան Անդոնի Իրաոլան կարիերան կշարունակի ԱՄՆ-ում՝ «Նյու Յորք Սիթիում»:
Տարոն Մարգարյանը զրուցել է բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրներն ու տեղում մեկ անգամ ևս պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնել բնակիչների առաջարկներն ու նրանց ևս մասնակից դարձնել վարչական շրջանում իրականացվող ծրագրերին:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ վնասը, որը ջրհեղեղը հասցրել է Թբիլիսիին, կարող է հասնել 100 մլն լարիի (շուրջ 45 մլն դոլար), հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Երևան քաղաքի զարգացման 2015 թվականի ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում ընթացքի մեջ են նաև մանկապարտեզների նորոգման աշխատանքները: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է թիվ 162 մանկապարտեզ, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին:
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) գլխավոր քարտուղար, գործառնությունների հարցերով տնօրեն Կլաուս Տրոմելի հետ:
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց Հայաստանում «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի» (ԵՀՀԾ) համար 8,55 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի հատկացումը։
Գեոթիմը 2011թվականից համագործակցում է Հայաստանի շախմատիֆ ֆեդերացիայի հետ՝ աջակցելով այս մրցաշարի անցկացմանը:
ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի ոլորտում մի քանի տարի շարունակ պետք է լուրջ աշխատել, որպեսզի հնարավոր լինի վերականգնել այն կորուստերը, որոնք այսօր առկա են: Պատգամավորը ևս մեկ անգամ ասել է, որ իր եղբայրը՝ ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը, «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը գնելու մտադրություն չունի։ Սակայն, երբ նա ներկայացրել է ՀԷՑ-ում տիրող իրավիճակը, ըստ էության, կարելի է ասել, պարզաբանել է, թե ինչու իրենք չեն ցանկանում գնել այդ ընկերությունը։
«Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվողին շաբաթ օրը տեսել են ամերիկացի հայտնի երգչուհու հետ ընթրելիս՝ վերջինիս՝ Սանտա-Մոնիկայում գտնվող սիրելի ռեստորանում:
Այնպես աշխատեք, կարծես ինչ-որ մեկն օրվա ընթացքում 24 աշխատում է ձեզ հաղթելու համար: Այսպես մտածելը ձեզ միշտ կօգնի առաջ անցնել ձեր մրցակիցներից թեկուզ կես քայլով:
Կիվին ամենաառողջարար և ամենահամեղ մրգերից մեկն է աշխարհում: Այն ծագումով հարավային Չինաստանից է: Այս արևադարձային միրգը Չինաստանի ազգային խորհրդանիշն է: Այս քաղցր մրգի համը նման է արքայախնձորի, բանանի և ելակի համի համադրությանը:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի հայտնաբերման նպատակով շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին, վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում 10 վարչական արձանագրություն է կազմվել:
Շվեդիայի թագավոր Կառլ Գուստավ 16-րդի ու Սիլվիա թագուհու փոքր դուստրը՝ արքայադուստր Մադլենը, ով 2013թ. ամուսնացել էր ամերիկացի ֆինանսիստ Քրիստոֆեր Օ’Նիլի հետ, տղա է ծննդաբերել, ասվում է Շվեդիայի թագավորական պալատի կայքում:
Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերը ուշադրությամբ հետևում է Մադրիդի «Ռեալում» Իկեր Կասիլիասի դրությանը: